ԱԺ-ում քվեարկության է դրվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը
Ազգային ժողովում երեկ ավարտվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծի քննարկումը: Այսօր Ազգային ժողովը փակ-գաղտնի քվեարկությամբ իր դիրքորոշումը կհայտնի իշխող խմբակցության նախագծի վերաբերյալ: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ կողմ է քվեարկելու, իսկ «Բարգավաճ Հայաստանը» հայտնել է, որ ձեռնպահ է մնալու: