Էկվադորում վառելիքի գների բարձրացման պատճառով բողոքի ցույցերի առնչությամբ արտակարգ դրություն է հայտարարվել (լուսանկարներ)
Էկվադորի նախագահ Լենին Մորենոն երկրում արտակարգ դրություն է հայտարարել՝ վառելիքի շուկայի ոլորտում բարեփոխումների հետևանքով առաջացած բողոքի ցույցերի պատճառով: Արտակարգ դրություն հայտարարելու լուրը նախագահը հրապարակել է Twitter-ում:
«Ես արտակարգ դրություն եմ հայտարարել կարգուկանոն ապահովելու, քաղաքացիների անվտանգության և այն մարդկանց նկատմամբ վերահսկողության համար, որոնք մտադիր են քաոս առաջացնել»,- ասված է պետության ղեկավարի հաղորդագրության մեջ:
Նա հավելել է, որ իշխանությունները չեն պատրաստվում շանտաժի ենթարկվել և գործելու են օրենքի համաձայն: Նա նաև նշել է, որ կառավարությունը բաց է երկխոսության համար:
Հիշեցնենք, որ Էվադորում բողոքի ակցիաները սկսվել են Մորենոյի կողմից հոկտեմբերի 3-ից դիզելի և բենզինի սուբսիդիաները չեղյալ հայտարարելու մասին հրամանագիր ստորագրելուց հետո, ինչի պատճառով վառելիքի գները բարձրացել են:
Այնուհետև երկրի մի քանի քաղաքներում սկսվել են հանրահավաքներ, որոնց մասնակիցները պահանջել են չեղարկել որոշումը:
Ինչպես հայտնի է, ամեն տարի երկիրն ավելի քան 1,3 մլրդ դոլար է հատկացնում վառելիքի սուբսիդիաների համար: