Ռուսաստանում հարբած տղամարդը ծեծել է իր կնոջն ու վնասել մանկասայլակը, որի մեջ եղել է իր 4 ամսական երեխան
Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում տղամարդը բռունցքներով հարձակվել ու ծեծի է ենթարկել իր կնոջն ու գցել մանկասայլակը, որի մեջ եղել է իր 4 ամսական երեխան: Այս մասին հայտնում է Ren TV-ին:
Նշվում է, որ ընտանիքի հայրը եղել է ալկոհոլի ազդեցության տակ և տան անդամներին փակել է սենյակում: Կնոջ և երեխայի առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Նշվում է միայն, որ ոստիկանության աշխատակիցները կարողացել են ներս մտնել միայն դեպքից 50 րոպե անց: Տեղում աշխատում են փրկարարները: