Հաճելի է տիտղոս նվաճելը, բայց սա մեզ համար ինքնանպատակ չէր. Վարդան Մինասյան
Armsport-ը գրում է.
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն իր թիմի հետ առաջին անգամ Հայաստանի Սուպերգավաթակիր դառնալուց հետո ասում է՝ հաճելի է տիտղոս նվաճելը, բայց ընդգծում՝ թիմում դեռ հոգեբանական խնդիրներ կան Եվրոպա լիգայից դուրս մնալուց հետո․
«Հաճելի է տիտղոս նվաճելը․ այնպես չէ, որ սա մեզ համար ինքնանպատակ էր, բայց շնորհավորում եմ մեր թիմին։
Ես մեկ անգամ արդեն ասել եմ, որ հույս ունեմ՝ մենք հոգեբանորեն դուրս ենք եկել Եվրոպա լիգայում կրած պարտությունից, բայց դեռ տեսնում եմ, որ դրվագներով դեռ իներտ ենք։ «Դյուդելանժի» հետ անցկացրած պատասխան խաղը թիմի վրա մեծ ազդեցություն է թողել։ Իրոք դժվար է, երբ դու շատ մոտ ես լինում ու պայքարից դուրս ես մնում 11-մետրանոցներով։ Ես, իհարկե թիմի տղաներին հասկանում եմ, բայց որքան՝ արագ մոռանանք, այնքան՝ ավելի լավ մեզ համար։
Իսկ այսօրվա խաղում դրվագներով էր ստացվում այն, ինչ մենք ցանկանում էինք»,- խոստովանում է Վարդան Մինասյանը։
Հայաստանի Սուպերագավաթի համար խաղի մեկնարկային կազմում Մինասյանը 8 փոփոխություն էր կատարել, չնայած բազմիցս նշում է՝ իր համար չկան մեկնարկային ու պահեստային խաղացողներ։ Մարզիչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է՝ կոնկրետ որ դիրքերից է համեմատաբար գոհ և դժգոհ մնացել:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում: