Կոտայքի մարզում բախվել են տրակտորն ու Mercedes-ը. վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի. կա տուժած. Shamshyan.com
Սեպտեմբերի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20:30-ի սահմաններում Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Նոր Գեղիի բնակիչ, 50-ամյա Անդրանիկ Հ.-ի վարած Տրակտոր ՄՏԶ 80 մակնիշի 2664 ՏԼ համարանիշի և Առինջ գյուղի բնակիչ, 63-ամյա Սերգեյ Գ.-ի վարած Mercedes մակնիշի 35 ՕA 377 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: