123ru.net
Tert.am (hy)
Сентябрь
2019

Ստամբուլյան կոնվենցիան ամբողջովին դրսից ներմուծվող և ավելի շատ պարտադրվող փաստաթուղթ է. ՀՍԱԿ (տեսանյութ)

0

Ստամբուլյան կոնվենցիան քաղաքական օրակարգ չի կարող մտնել, չնայած այն արդեն հանրային օրակարգի մաս է կազմում: Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:

Նրա խոսքով՝ այդ կոնվենցիայի մասին դրական են արտահայտվել  արդարադատության նախարարը, փոխնախարարները, «Իմ քայլը» դաշինքի որոշ պատգամավորներ, նաև իշխանության որոշ ներկայացուցիչներ: Այս պահին Կոնվենցիան ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, և հոկտեմբերի վերջին սպասվում է եզրակացությունը:

«Շատ մարդիկ ասում են, որ կոնվենցիայի վավերացումը մյուս տարի է նախատեսվում, ինչ իմաստ ունի այժմ երթ անցկացնել: Մենք այս երթն անվանում ենք իրազեկման և զգոնության երթ, այն ուղղված է թե՛ մեր հասարակությանը, որ զգոն լինեն, թե՛ մեր կառավարությանը, թե՛ միջազգային կազմակերպություններին: Կոնվենցիան առաջին հերթին հակասում է մեր Սահմանադրությանը, և միջազգային պրակտիկայում կան երկրներ, որ հակասահմանադրական են ճանաչել այս կոնվենցիան՝ օրինակ Բուլղարիան: Այդ կոնվենցիան հակասում է նաև մեր Սահմանադրությանը, քանի որ այնտեղ նշված է, որ ընտանիքը զույգերի միություն է,  իսկ մեր Սահմանադրությամբ ամրագրված է, որ ընտանիքը տղամարդու և կնոջ միություն է, և դա արդեն վկայում է այն մասին, որ սա հակասահմանադրական փաստաթուղթ է»,- ասաց  Արման Ղուկասյանը:

Նա հավելեց՝ իրենք համարում են, որ Ստամբուլյան կոնվենցիան այլասերվածության քարոզչություն է իրականացնում: Նա կարծում է, որ եթե պետք է պաշտպանել կանանց իրավունքները և ընտանիքում կանխարգելել բռնությունները, ապա դա անհրաժեշտ է անել մեր օրենսդրության շրջանակներում, ոչ թե ընդունենք միջազգային լղոզված փաստաթուղթ, որտեղ կանանց իրավունքների պաշտպանության ֆոնի տակ պաշտպանում են իրենց համար անընդունելի մարդկանց խմբերի իրավունքներ:

Հանուն սոցիալական արդարության կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանն էլ ասաց, որ եթե ընթերցենք կոնվենցիան, ապա կտեսնենք, որ բացի կանանց իրավունքներից, շատ հստակ նշվում են նաև ԼԳԲՏ համայնքի իրավունքները, և այնտեղ կան այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են գենդերային ինքնությունը և այլն: 

«Կանանց իրավունքների քողի ներքո փորձում են հրամցնել այլ կատեգորիաներ և այլ դրույթներ բերել հայկական հասարակություն: Ստամբուլյան կոնվենցիան ամբողջովին դրսից ներմուծվող և ավելի շատ պարտադրվող փաստաթուղթ է, և վավերացման դեպքում մենք ընդունում ենք բոլոր կետերը. մասնակի վավերացնել պարզապես չենք կարող»,- ասաց կուսակցության փոխնախագահը: 

Նրա խոսքով՝ իրենց նպատակն այն է, որ Ստամբուլյան կոնվենցիայի քննարկումը հանվի հանրային օրակարգից և չմտնի քաղաքական օրակարգ:

«Եթե վավերացվի կոնվենցիան,  ուրեմն դուռ է բացվում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների ամուսնության, նրանց կողմից երեխաների որդեգրման համար: Կոնվենցիայում նշվում է նաև, որ եթե տվյալ հասարակությունն ունի որոշակի արժեքներ, հայացքներ, որոնք հակասում են կոնվենցիայի կետերին, ապա պետք է աշխատանք տարվի այդ հասարակության հետ, որպեսզի այդ հայացքները փոփոխվեն: Կոնվենցիան նախատեսում է աշխատանք նաև կրթական հաստատություններում՝  դպրոցներում, գուցե մանկապարտեզներում,  համալսարաններում, կոնկրետ վայր նշված չէ: Այսինքն՝ կոնվեցիայի վտանգավոր կետերից մեկը այդ կրթական բաղադրիչն է»,-ասաց Ծովինար Կոստանյանը:

Երթի մասնակիցները պահանջագիր ներկայացրին Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը և Հայաստանում Եվրոպական խորհրդի գրասենյակի ղեկավարին, որպեսզի չճնշեն Հայաստանին, քանի որ իրենք կարծում են, որ Հայաստանը ճնշումների է ենթարկվում:






Загрузка...


Губернаторы России
Москва

Более 14 тысяч жителей СВАО получили новые квартиры по реновации — Собянин


Спорт в России и мире
Москва

В Москве состоялся чемпионат по плаванию среди команд столичного управления Росгвардии


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Надежда Гуськова

«Совесть не позволила»: Надежда Гуськова в юности попадала в клубы оригинальным способом


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

АГН "Москва": при переиздании Красной книги Москвы будет использоваться ИИ





Путин в России и мире
Москва

Путин и глава Туркменистана обсудили подготовку к саммитам СНГ и БРИКС


Лукашенко в Беларуси и мире
Минск

Николай Лукашенко рассказал, как готовился к выступлению на «Минск-Арене»




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский хочет вступить в НАТО до завершения полномочий Байдена


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Шнуров

Приговор написали как по нотам // Бывшую помощницу семьи Сергея Шнурова осудили за кражи



Москва

ИИ помог рентгенологам Москвы обработать 13 миллионов исследований

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net