«Արարատ-Արմենիան» 3:2 հաշվով պարտության մատնեց «Ալաշկերտ»-ին՝ նվաճելով Հայաստանի Սուպերգավաթը (տեսանյութ, լուսանկարներ)
Armsport.am-ը գրում է.
21:37
«Ալաշկերտը», որը նախորդ տարի էր նվաճել Հայաստանի Սուպերգավաթը, երկու անգամ հաշվի մեջ առաջ լինելով, պարտվեց 2։3 հաշվով, իսկ Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» կամային փայլուն որակների շնորհիվ իր պատմության մեջ առաջին դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր։
21:11
Հայաստանի Սուպերգավաթի՝ «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ 90+2-րդ րոպեին Արմեն Դանիելյանը գրավեց Հենրի Ավագյանի դարպասն ու հաշիվը դարձրեց 2։2։
20:54
«Ալաշկերտի» հարձակվող Միհրան Մանասյանը գոլի հեղինակ դարձավ Հայաստանի Սուպերգավաթի՝ «Արարատ-Արմենիայի» հետ խաղի 65-րդ րոպեին։
Թիմի բրազիլացի հարձակվող Գուստավո Մարմենտինին, շրջանցելով մրցակցի մի քանի ֆուտբոլիստի, տուգանայինի մատույցներից հարված կատարեց, սակայն Ստեֆան Ցուպիչը հետ մղեց գնդակը, վրա հասած Միհրան Մանասյանն աջ եզրից այն, այդուհանդերձ, ուղարկեց դեպի դարպասը։
19:34
Հայաստանի չեմպիոնն ու գավաթակիրն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կվիճարկեն Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը։
Խաղը կմեկնարկի ժամը 19։00-ին ու կցուցադրվի ATV-ի ուղիղ եթերում։
Հանդիպման ուղիղ հեռարձակումը հասանելի է նաև ՀՖՖ-ի յութուբի պաշտոնական ալիքում։