123ru.net
Tert.am (hy)
Сентябрь
2019

Փաշինյանը հարկատուների հաշվին իրականացնում է շրջագայելու իր երազանքները. գումարները վատնում է «վոյաժների» վրա. Միհրդատ Մադաթյանը՝ վարչապետի ԱՄՆ այցի համար 350․000 դոլար հատկացման մասին

0

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը ևս շրջագայության մասին է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով վարչապետի ԱՄՆ այցի համար 350․000 դոլար հատկացմանը:

 «Մարդը գրում է նրա մասին, ինչը չունի: Էռնեստ Հեմինգուեյը այդքան էլ խիզախ մարդ չէր, երբ գրում էր որսի, սաֆարիների և խիզախության մասին: Իր բոլոր գրվածքները խիզախության մասին են եղել, բայց իրականում Հեմինգուեյը բավականին դեպրեսիվ անձնավորություն էր և մի քանի անգամ ինքնասպանության փորձ է արել: Մարդը գրում է այն, ինչն իր կյանքում չի ունեցել, չի ստացել»,-ասաց նա:

Հոգեբանը հավելեց՝ վարչապետը հարկատուների գումարները վատնում է սեփական հաճույքների, «վոյաժների» համար, և նրան հետևում են Կառավարության մյուս անդամները, ԱԺ պատգամավորները, Նիկոլ Փաշինյանն ուղղակի իրականացնում է շրջագայելու իր անձնական երազանքները:

«Լոս Անջելեսում էլ հանրահավաքին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօրվա կյանքը շրջագայություն է: Բնականաբար, սա մեծ ակցենտ է, որը նա դնում է իր կյանքում և իրականացնում է իր անձնական երազանքները: Փաստորեն, ես վճարում եմ Նիկոլ Փաշինյանի շրջագայությունների համար, բայց չեմ հասկանում՝ ինչո՞ւ նա հատուկ չվերթով գնաց ԱՄՆ: Չեմ հականում՝ ինչո՞ւ իմ վճարած գումարները ծախսեց դրա վրա, այլ ոչ շտապօգնության վարորդների աշխատավարձերի բարձրացման կամ ԱԻՆ աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու վրա, որն ինձ համար շատ ավելի էական և կարևոր նշանակություն կունենար»,- նշեց Միհրդատ Մադաթյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նախօրեին իր ֆեյբուքյան էջում գրառում էր կատարել առ այն, որ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն ԱՄՆ կատարվել է չարթերային չվերթով, մասնավոր ընկերության միջոցով։ «Այցի կազմակերպման համար, ընդհանուր առմամբ, հատկացվող գումարը կարող է հասնել առավելագույնը 165 մլն դրամի, իսկ չարթերային չվերթի կազմակերպման նպատակը պայմանավորված է մի քանի հանգամանքներով»,- գրել էր վարչապետի մամուլի խոսնակը:

Վլադիմիր Կարապետյանը ավելի ուշ Tert.am-ին հայտնել էր, որ 165 մլն դրամը վերաբերում է ոչ թե ամբողջ այցի ընթացքում նախատեսվող ծախսերին, այլ միայն հատուկ չվերթին։

Միհրդատ Մադաթյանի խոսքով՝ մինչ վարչապետ դառնալը Նիկոլ Փաշինյանի վարած կյանքը, հավանաբար, կապ ունի բավականին շատ շրջագայելու, պաշտոնավարումից ի վեր մեկուկես տարվա ընթացքում մի քանի տասնյակ երկրներ այցելելու հետ: «Ես հասկանում եմ, որ մեր՝ հարկատուներիս գումարները վատնվում են սեփական հաճույքների համար: Այս մեկուկես տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի օրինակով կառավարության շատ անդամներ էլ են «վոյաժներ» անում: ԱԺ-ում էլ ունենք նման իրավիճակ՝ այլ երկրներ այցելությունների, «վոյաժների» մասով: Եվ հետաքրքիր է, որ մեր պրոդուկտիվությունն ընկնում է, որովհետև վերջնական արդյունքով մենք տեսնում ենք վատացած հարաբերություններ Ռուսաստանի հետ, ոչ մի նկատալի դրական տեղաշարժ Արևմուտքի հետ հարաբերություններում»,- ասաց նա:

Հոգեբանը նկատում է, որ հանրահավաքներում, ելույթներում Նիկոլ Փաշինյանի՝ խնայողության մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում. «Մենք տեսնում ենք ռեսուրսների անխնա օգտագործում: Այդ 165 մլն դրամի ադեկվատ արդյունք այդ գործուղումից, ակնհայտ է, որ ոչ մեկն էլ չի սպասում և աբսուրդ էլ կլինի սպասելը»,- նշեց նա:

«Այս մարդու ստրատեգիան, որն ինքը կիրառում է, դա իր առջև դրված, իր համար կարևոր նպատակների համար կամայական միջոցներ ծախսելն է անկախ նրանից՝ այդ միջոցները ադեկվատ են նպատակներին, թե ադեկվատ չեն: Նույն ձևով նա կամայականորեն իր նպատակն իրականացնում է քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահելով, նույնիսկ Ադրբեջանին խոսելու հնարավորություն տալով՝ հանրահավաքում կամայական հայտարարություններ է անում՝ «պոպուլյարություն» ձեռք բերելու համար: Նույն մոդելն է աշխատում այս բոլոր դեպքերում: Քանի որ մենք նախկինում ունեցել ենք այս մոդելի տարբեր արտահայտումները, այս պահին ես բոլորովին չեմ զարմանում այդ 165 մլն դրամի վրա: Կարող էր դա լինել 565 մլն դրամ և էլի չէի զարմանա, որովհետև մոդելն այսպիսին է: Կույր է պետք լինել՝ չնկատելու համար այս ստրուկտուրան: Նույն ձևով էլ նա եկավ իշխանության, որովհետև իշխանափոխության սկզբում էլ ասվեցին բաներ, որոնց գինն ավելի թանկ էր, քան այն արդյունքը, որը այս մեկուկես տարվա մեջ ունենք»,- ասաց Միհրդատ Մադաթյանը:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Началась реставрация фасадов и кровли здания биржи на Ильинке


Спорт в России и мире
Москва

У экс-супруги Матвея Сафина изъяли "Мерседес"


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Касаткина вышла в 1/4 финала турнира WTA в Сеуле


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

АГН "Москва": при переиздании Красной книги Москвы будет использоваться ИИ





Путин в России и мире
Москва

Путин и глава Туркменистана обсудили подготовку к саммитам СНГ и БРИКС


Лукашенко в Беларуси и мире
Минск

Николай Лукашенко рассказал, как готовился к выступлению на «Минск-Арене»




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский хочет вступить в НАТО до завершения полномочий Байдена


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Владимир Высоцкий

Завтра в Калининграде покажут спектакль «Высоцкий. Последняя гастроль»



Москва

Кинопарк «Москино» представили специалистам из 50 стран

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net