Հյուսիսային Կորեան «լի է չօգտագործված ներուժով» և պետք է ապամիջուկայնացվի. Թրամփը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանում իր ելույթը սկսել է Միացյալ Նահնագներն անվանելով «աշխարհի ամենահզոր երկիրը»՝ ընդգծելով իր նախագահության օրոք ռազմական ոլորտում արված ավելի քան 2.5 տրիլիոն դոլարի հատկացումները:
Ելույթ ունենալով համաշխարհային առաջնորդների առաջ՝ ԱՄՆ ղեկավարը շեշտել է, որ Հյուսիսային Կորեան «լի է չօգտագործված ներուժով» և պետք է ապամիջուկայնացվի: Նա կոչ է արել ԿԺԴՀ-ին դադարեցնել միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Անդրադառնալով ԱՄՆ-Չինաստան առևտրային հարաբերություններին՝ Թրամփը Չինաստանին մեղադրել է «խոստացված բարեփոխումներն անելու» միջազգային հանրությանը տված խոստումը խախտելու մեջ:
Թրամփը հայտարարել է, որ մտադիր է խստացնել Իրանի դեմ կիրառված պատժամիջոցները, քանի դեռ Թեհրանը չի փոխել իր քաղաքականությունը:
Բացի այդ, ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ ապագան ոչ գլոբալացման կողմնակիցներին ձեռքում է, այլ ինքնաիշխանության և հայրենասիրության ջատագովների: «Ապագան պատկանում է ինքնիշխան և անկախ երկրներին, որոնք պաշտպանում են իրենց քաղաքացիներին»,- շեշտել է Թրամփը:
Նշենք, որ նստաշրջանին մասնակցելու է պետության 91 ղեկավար, 6 փոխնախագահ, կառավարությունների 45 ղեկավար, 5 փոխվարչապետ, 44 նախարար:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի բարձր մակարդակի միջոցառումների շաբաթվա ընթացքում ելույթ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: