ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտավախություն է հայտնել աշխարհին սպառնացող «մեծ պառակտման» համար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել կանխելու համար աշխարհին սպառնացող «մեծ պառակտումը»:
Ինչպես գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, Գուտերիշը մտավախություն ունի, որ «երկու առանձին մրցակցող աշխարհներ»՝ տարբեր արժույթով, հայացքներով, սկզբունքներով, օրենքներով և ռազմական շահերով, կարող են «պառակտել» աշխարհը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Գուտերիշը նկատի է ունեցել ԱՄՆ-ն և Չինաստանը: Նրա կարծիքով՝ այդ երկու երկրների միջև հակամարտության հավանականությունը բավական մեծ է:
Նա հավելել է, որ պառակտմանը կհաջորդեն կլիմայական ճգնաժամը, ահաբեկչության տարածումը և անհավասարության աճը: