Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Сентябрь
2019

Փակ սահմանները, շրջափակումները ամբողջ Եվրասիական տարածաշրջանի խնդիրներն են, քանի որ բաժանարար գծերի պայմաններում անհնար է լիարժեք տնտեսական զարգացում. Արարատ Միրզոյան

0

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների չորրորդ համաժողովում հանդես է եկել ելույթով: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:

ԱԺ նախագահի ելույթը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի պարոն Վոլոդին, հարգելի պարոն Մուն Հի Սան, հարգելի պարոն Նիգմատուլին, հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք, ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Եվրասիական երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովին: Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի և Կորեայի խորհրդարանների ղեկավարներին՝ համաժողովը նախաձեռնելու համար, ինչպես նաև հատուկ շնորհակալություն հայտնել պարոն Նիգմատուլինին, ղազախական կողմին՝ ջերմ ընդունելության և ավանդական հյուրընկալության, ինչպես նաև միջոցառման հիանալի կազմակերպման համար:

Հարգելի գործընկերներ, այս ձևաչափը եզակի է բազմաթիվ առումներով. նախ` աշխարհագրական ծածկույթով: Այս հարթակը մեզ հնարավորություն է տալիս քննարկելու ամենամեծ մայրցամաքի օրենսդիր մարմինների միջև համագործակցության հեռանկարները, ինչն իր հերթին նպաստում է ինտեգրացիոն նախագծերի հաջող զարգացմանը, առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը:

Պատմությունն ապացուցում է, որ սերտ համագործակցությունն ու մարդասիրական հարաբերությունները մարդկության համար խաղաղության և առաջընթացի հիմքն են:

Գաղտնիք չեմ բացահայտի, եթե նշեմ այն գլոբալ մարտահրավերները, որոնք առկա են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ եվրասիական տարածքում: Եվ այս խնդիրների լուծման բանալին շատ պարզ է և, միևնույն ժամանակ, շատ բարդ՝ երկխոսություն, վստահություն և գործընկերություն: Հենց այս բանաձևն է այն խնդիրները լուծելու ճանապարհը, որով մենք, հարգելի գործընկերներ, բախվում ենք բոլորս միասին և, բնականաբար, միայն համատեղ ջանքերով կկարողանանք  լուծել այդ խնդիրները: Գլոբալ քաղաքականությունը շատ նման է մեգապոլիսի բազմակողմանի ավտոմոբիլային երթևեկությանը, և միայն համակարգված գործողությունները թույլ կտան վարորդներին խուսափելու դժբախտ պատահարներից և հասնելու իրենց նպատակակետին՝ արտակարգ իրավիճակներ չստեղծելով ինչպես իրենց ուղևորների, այնպես էլ այս երթևեկության մյուս մասնակիցների համար:

Չեմ բացահայտի մեկ այլ գաղտնիք, եթե ասեմ, որ այս որոշումը արդիական էր բոլոր ժամանակներում: Եվ պատմության մեջ դուք կարող եք գտնել երկխոսության, վստահության և գործընկերության նախագծեր, որոնք ժամանակին ապահովում էին ողջ տարածաշրջանի բարգավաճումը: Որպես ամենավառ օրինակներից մեկը՝ կցանկանայի նշել Մեծ Մետաքսի ճանապարհը:

Մեծ Մետաքսի ճանապարհը, լինելով ողջ մարդկության պատմամշակութային ժառանգությունը, կարևոր դեր ունեցավ Արևմուտքի և Արևելքի երկրների և ժողովուրդների միջև տնտեսական կապերի զարգացման գործում: Հայկական լեռնաշխարհում հատվում էին առևտրային մայրուղիները, հետևաբար պատմականորեն Հայաստանը դարեր շարունակ Մետաքսի ճանապարհի ամենակարևոր տարանցիկ կետն էր՝ միացնելով Եվրոպան և Ասիան:

Այսօր անհրաժեշտ է բարձրացնել ինտեգրացիոն գործընթացների արդյունավետությունը, խթանել կապերի զարգացումը: Որպես Եվրասիական տնտեսական միության նախագահող երկիր՝ Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս արտաքին տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ինչպես կազմակերպության անդամների, այնպես էլ այլ գործընկերների միջև: Մեր առաջնահերթությունները ներառում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկ արդյունաբերությունը, եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքների տարանջատումը, տնտեսության բարձր տեխնոլոգիաների բնագավառի զարգացումը և միության թվային օրակարգի լիարժեք իրականացումը,  ֆինանսական հատվածի աճի և կայունության ապահովումը: Հայաստանը ջանքեր է գործադրում Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի և Հնդկաստանի հետ բանակցություններն արդյունավետ ավարտելու ուղղությամբ՝ համագործակցության առավել փոխշահավետ տնտեսական հարթակներ ձեռք բերելու համար: Իրանի և Չինաստանի հետ համաձայնագրերն արդեն վավերացվել են Հայաստանի Ազգային ժողովի կողմից:

Հարգելի գործընկերներ, գլոբալիզացիայի դարաշրջանում անթույլատրելի են բաժանարար գծերը և փակ սահմանների առկայությունը: Փակ սահմանները, շրջափակումները ամբողջ Եվրասիական տարածաշրջանի խնդիրներն են, քանի որ բաժանարար գծերի պայմաններում անհնար է լիարժեք տնտեսական զարգացում, քաղաքական, մշակութային երկխոսություն: Միջոցների ազատ տեղաշարժը, անխափան շփումները ժամանակակից տնտեսական և հումանիտար հարաբերությունների զարգացման ամենակարևոր պայմաններն են:

Եվրասիական տարածաշրջանի կայուն զարգացումը հնարավոր է միայն անվտանգ միջավայրում: Հակամարտությունների առկայությունը Հարավային Կովկասում խոչընդոտում է տարածաշրջանի զարգացմանը: Հայաստանը վերահաստատում է իր նվիրվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: Այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ ոտնձգություն է մարդու իրավունքների, ժողովրդավարության և խաղաղության համար: Մեզ համար գերակա նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության հարցը, ժողովրդի անվտանգ և ազատ գոյության անհերքելի իրավունքի հարգումը:

Գործընկերներ, այսօր մենք ներկա ենք բաց քննարկման հարթակում՝ հավասար երկխոսության համար: Մենք ցանկանում ենք հարստացնել մեր փորձը և գտնել փոխգործակցության առավել արդյունավետ ուղիներ և ձևեր: Համոզված եմ, որ այս իրադարձությունը կնպաստի բարեկամության ամրապնդմանը`  բացահայտելով փոխշահավետ համագործակցության նոր ուղիներ՝ հանուն Եվրասիայի ժողովուրդների բարօրության»:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая


Спорт в России и мире
Москва

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Людмила Самсонова

Людмила Самсонова не отдала голландскую траву // Она продолжила серию российских побед на теннисном турнире в Хертогенбосе


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Обмен электронными транспортными накладными стал доступен участникам «Биржи грузоперевозок ATI.SU»





Путин в России и мире
Москва

СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Рахманинов

Концерт “Рахманинов под небом”



Москва

Международный фестиваль искусств Чайковского начинается в Клину

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net