Մարզպետարանի հետ համագործակցությունն անձերի հետ համագործակցություն չէ. Վահագն Գևորգյանը՝ Ռոմանոս Պետրոսյանի հետ հարաբերությունների մասին (տեսանյութ)
Մարզպետարանի հետ համագործակցությունն անձերի հետ համագործակցություն չէ, ինստիտուտները միմյանց հետ համագործակցում են լիարժեք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում Աբովյանում անցկացված զորահավաքի ժամանակ ասաց Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ տարաձայնությունները հարթվել են, քանի որ այժմ միասին մասնակցում են քաղաքում անցկացվող միջոցառումներին:
Քաղաքապետը նշեց, որ այժմ 20-ից ավելի ծրագրեր են իրականացնում Աբովյանում:
«Կան ծրագրեր, որոնք ավարտվել են, կան որ ավարտման փուլում են: Մենք ավարտել ենք արևային պանելներով լուսավորության անցկացումը, մեկ ամսից ավարտում ենք 3-րդ մանկապարտեզի ամբողջական վերանորոգման աշխատանքները, Աբովյանի 9 մանկապարտեզները ամբողջությամբ վերազինվել են նոր գույքով, մինչև տարեվերջ Սևանի փողոցում կավարտենք պուրակի շինարարությունը»,-ընդգծեց նա:
Վահագն Գևորգյանն ասաց նաև, որ Գագիկ Ծառուկյանը շարունակում է Աբովյանում ներդրումային ծրագրեր իրականացնել դրանք քաղաքապետի, մարզպետի ով լինելու հանգամանքով պայմանավորված չեն դադարի:
Մանրամասները՝տեսանյութում: