Հաջորդ շաբաթ Սոչիում՝ Վալդայան ակումբի շրջանակում, կկայանա Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը
Հաջորդ շաբաթ Սոչիում կայանալիք Վալդայան ակումբի նիստի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա ակումբի հյուրերի, այդ թվում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես գրում է «ինտերֆաքս» գործակալության ադրբեջանական ծառայությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրիյ Պեսկովը:
«Վալդայան ակումբի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին Սոչիում: Նիստին մասնակցելու են Հորդանանի թագավոր Աբդալլան, Ղազախստանի նախագահ Տոկաևը, Ֆիլիպինների նախագահ Դուտերտեն և Ադրբեջանի նախագահ Ալիևը: Նրանք կմասնակցեն նիստին և ելույթ կունենան»,- երեքշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը:
Նա նշել է, որ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա նրանցից յուրաքանչյուրի հետ: