Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Сентябрь
2019

Չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ. վարչապետը հարկատուների հաշվին իրականացնում է իր երազանքները. Նարեկ Մանթաշյանը՝ վարչապետի ԱՄՆ կատարած 350 հազար դոլարանոց թռիչքի մասին

0

Վարչապետի՝ չարթերային թռիչքով ԱՄՆ գնալը և այդքան մեծ գումար վատնելը խոսում է ժողովրդի ասած՝ «չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ» երևույթի մասին, վստահ եմ՝ վարչապետը հարկատուների հաշվին իրականացնում է իր երազանքները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը՝ անդրադառնալով վարչապետի ԱՄՆ կատարած թանկարժեք չվերթին. ՀՀ բյուջեից դրա վրա 350 000 դոլար է ծախսվել:

«Նիկոլ Փաշինյանն իր կյանքի հետագծով միշտ աչքի է ընկել ցուցամոլությամբ, սուտ երևույթներ խոստանալով, սակայն երբ հարցը վերաբերել է կոնկրետ իրեն, իր ճոխություններին, իր ընտանիքի ապրելակերպի բարելավմանը, նա հարկատուների հաշվին երբեք ոչինչ չի խնայել»,- ասաց նա՝ մատնանշելով նաև պետական ուղղաթիռով Փաշինյանի՝ ծառայող որդուն այցելելու դեպքերը:

«Դրա մասին խոսում էր նաև պետական ուղղաթիռով շաբաթը մեկ անգամ իր որդուն այցելությունները, երբ նա ստում էր քաղաքացիներին՝ ասելով, որ ուղղաթիռը կվերածվի ջարդոնի, եթե չօգտագործվի: Ինչպես տեսանք, այդպես էլ ջարդոն չդարձավ ուղղաթիռը: Այս դեպքն էլ դրա տրամաբանական շարունակությունն էր, քանի որ մեր հասարակության մեջ դեռևս կան մարդիկ, որ ասում են՝ բա նախկինում լա՞վ էր. հիմա շատ լավ է անում մեր վարչապետը: Նման արտահայտություն անողներն էլ հիմնականում այն մարդիկ են, որոնք իրենց կյանքում որևէ լումա՝ որպես հարկ, չեն վճարել, նրանց համար պետական միջոցները ոչ մի բան են, և նրանք սրտացավությամբ չեն մոտենում այդ միջոցներին և առավել ևս դրանց մսխմանը»,- ասաց Մանթաշյանը:

Նա նշեց, որ վստահ է՝ վարչապետը հարկատուների հաշվին իրականացնում է իր երազանքները. «Վարչապետը փաստորեն նույնիսկ երազելուց տաղանդ չի ունեցել, որ նորմալ բաների մասին երազի, և նրա երազանքները սահամանափակվում են ընդամենը թանկ «վոյաժներով»: Նա, փաստորեն, բարեկեցիկ երկիր չի երազել, որովհետև այդ ուղղությամբ որևէ քայլ չի անում»:

Հարցին՝ պայթե՞ց ԱՄՆ-ում հայկական լոբբիի միֆը, քանի որ վարչապետին ընդունեց միայն Կալիֆորնիայի փոխնահանգապետը, Նարեկ Մանթաշյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ չպայթեց. պետք է հասկանալ, թե հայկական լոբբիով ովքեր են զբաղվում, քաղաքական որ ուժն է ներկայացնում և արդյո՞ք նրանց համար վարչապետ Փաշինյանը ՀՀ-ի այն ընդունելի ղեկավարն է, որին պետք էր ներկայացնել միջազգային՝ առավել ևս ԱՄՆ-ի լուրջ պաշտոնյաներին»:

Նարեկ Մանթաշյանը նկատեց, որ Փաշինյանը առաջին ղեկավարն է, որը որևէ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից չընդունվեց, այսինքն՝ փոխնահանգապետի մակարդակով ընդունվեց. «Մեր նախկին երեք ղեկավարներն էլ հանդիպում են ունեցել ԱՄՆ տարբեր նախագահների հետ իրենց այցերի ընթացքում: Այստեղ, կարծում եմ, թե հայկական լոբբին ուղղակի հանձն չառավ Փաշինյանին ներկայացնել ԱՄՆ բարձրագույն ղեկավարությանը և մյուս կողմից էլ՝ ԱՄՆ-ի կողմից հանդիպման ցանկություն չի եղել, որովհետև Նիկոլ Փաշինյանը՝ որպես կանխատեսելի գործընկեր, ընդունելի չէ աշխարհի լիդերների համար»:

Հարցին արդյո՞ք Կալիֆորնիայում հանրահավաքը բազմամարդ էր՝ հաշվի առնելով, որ այնտեղ ավելի քան 1 մլն հայ է ապրում, Մանթաշյանը նշեց, որ պոտենցիալը շատ ավելի մեծ է, և եթե Նիկոլ Փաշինյանն այդ այցն ունենար դեկտեմբեր կամ հունվար ամսին, ավելին կլիներ մարդկանց թիվը:

«Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսը սկսելուց ասաց՝ խնդրում եմ, ժամը երկուսից գնացեք, որովհետև հայ աստղերն են ելույթ ունենալու: Այսինքն՝ նրանք նախատեսել էին նաև համերգային ծրագիր՝ լավ իմանալով, որ հայկական երաժշտության, հայկական մշակույթի կարոտ հայ համայնքը հանուն գոնե երաժշտության, համերգի ստիպված կլսեր նաև վարչապետի ելույթը»,- հայտարարեց նա:

Դիտարկմանը՝ Փաշինյանի անձո՞վ է միայն պայմանավորում, որ միայն փոխնահանգապետն ընդունեց ՀՀ ղեկավարին, և հանրահավաքն էլ բազմամարդ չէր, Մանթաշյանը հաստատեց՝ միանշանակ դրանով է պայմանավորում, որովհետև մնացած բոլոր լիդերների դեպքում ունեցել ենք բարձրաստիճան պաշտոնյանների հետ հանդիպումներ, ընդունելություններ:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: В этом году к проекту «Открой#Моспром» присоединился один миллион человек


Спорт в России и мире
Москва

Футболисты ЮФУ одержали три победы в домашнем турнире


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Елена Рыбакина

Елена Рыбакина «заменила» Геннадия Головкина


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Более 1 700 электробусов курсируют по автобусным маршрутам столицы





Путин в России и мире
Москва

Муфтий Гайнутдин пожелал Путину помощи Аллаха для побед


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко обратился к Рамафосе




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Трамп назвал Зеленского «величайшим торговцем» и пообещал разобраться с траншами Киеву


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Дмитрий Шостакович

Академический симфонический оркестр Филармонии имени Шостаковича впервые выступит в Воронеже



Москва

Воля на полдня. Громкие побеги из тюрем в России

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net