Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Сентябрь
2019

Այն օրը, որ ես կսկսեմ իմ մոտեցումը ծախել, թող մարդիկ դեմքիս թքեն. Դ. Իոաննիսյանն այն մասին՝ ինչու էր ժամանակին դեմ Թեղուտի, Ախթալայի և մյուս հանքերին, իսկ հիմա Ամուլսարին կողմ է

0

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ Ամուլսարի հանքը շահագործելու և չշահագործելու 2 որոշումն էլ վատն են, մի  դեպքում կան ռիսկեր տնտեսության համար, մյուս  դեպքում կան ռիսկեր բնապահպանության համար : Միաժամանակ Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ տեսնում է բազմաթիվ հայտարարություններ, որոնք մի քիչ աղավաղում են հարցի մոտեցումը: Թե ինչպես է, որ ինքը մշտապես հանդես է եկել բնապահպանական ճակատի աջակից, Թեղուտի, Ախթալայի հանքերի դեմ ժամանակին ակնհայտ հանդես էր գալիս  ընդդեմ, հիմա Ամուլսարին կողմ է, ինչո՞վ է պայմանավորված հիմա նրա տեսակետի  փոփոխությունը, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց. «Եթե ես պետք է ծախվեի կառավարությունից ստացած գրանտի համար, ապա հազար ամոթ ինձ, ինչ ասեմ... այն օրը, որ ես կսկսեմ իմ մոտեցումը ծախել, թող մարդիկ իմ դեմքին թքեն»:

-Պարո՛ն Իոաննիսյան, Դուք, ըստ էության, Ձեր հրապարակային ելույթներում դեմ չեք արտահայտվել Ամուլսարի հանքի շահագործմանը, թեև ասել էիք, որ դեռևս չեք կարող ասել՝ հանքը պետք է շահագործվի, թե ոչ: Այսօր հանքի շահագործման դեմ հանրային բավական մեծ դիմադրություն կա: Նման ընթացքը Ձեզ ինչ է հուշում՝ հանքի շահագործումը պե՞տք է, թե՞ ոչ:  

-Ցանկացած հանք վնասակար է, սա պետք է ընդունել որպես աքսիոմ, և ինչպես ցանկացած հանքի, այնպես էլ Ամուլսարի հանքի պարագայում պետք է հասկանալ, որ որոշումն է ավելի վատը: Երկու որոշումն էլ շահագործելու և չշահագործելու վատն են, մի  դեպքում կան ռիսկեր տնտեսության համար, մյուս  դեպքում կան ռիսկեր բնապահպանության համար: Իմ գիտելիքները տնտեսությունից, շրջակա միջավայրից,  գեոլոգիայից ինձ հնարավորություն չեն տալիս եզրակացնելու, թե որի վնասն է ավելի մեծ, ես դեռ չեմ տեսել մանրամասն ուսումնասիրություն, որի հիման վրա կարող եմ դատել, որ ա՛յ, արբիտրաժի ռիսկերը մեծ չեն, իսկ բնապահպանական ռիսկերը մեծ են կամ հակառակը: Բայց մյուս կողմից՝ ես զուգահեռաբար տեսնում եմ բազմաթիվ հայտարարություններ, որոնք, ինձ համար պարզ է, որ մի քիչ աղավաղում են հարցի այս մոտեցումը: Սկսած այն հայտարարություններից, որ եթե հանքը վնասակար է բնությանը, ուրեմն պետք է փակվի… կներեք, ցանկացած հանք վնասակար է բնությանը, ուրեմն պետք է բոլոր հանքերն անհապաղ փակվեն: Ավտոբուսը, որը հիմա անցնում է փողոցով, վնասակար է  բնությանը, ուրեմն պե՞տք է արգելվի, սա սխալ մոտեցում է, և պետք է հաշվի առնել վնասների ու օգուտների բալանսավորումը:

Մյուսը  դիտարկումը վերաբերում է ուրանին, որ ուրանը ներկայացվում է որպես եսիմ ինչ: ՀՀ-ում կան 50-100 000 տ. ուրանի պաշարներ, իսկ Ամուլսարում տարբեր ուսումնասիրություններով մոտ 70 տոննա է ընդամենը: Այսինքն՝ Հայաստանում գտնվող  պաշարների 0,1  մասը: Իսկ եթե հանքաքարի մեջից հանում են  ոսկին կամ արծաթը, ուրանը մնում է մեջը, ուրանն այլ տեխնոլոգիայով է հանվում, բայց այնքան քիչ է  ուրանը, որ ինքը մնալու է  հանքաքարի մեջ, այսինքն՝ պոչամբարում էլ ուրան չի լինելու, և ըստ այդմ ոչ մի տեղ չի հոսելու և մի տեղ չի լցվելու և այլն: Ուրանը  շատ պասիվ տրոհվող ռադիոակտիվ տարր է, 1 կգ ուրանից 4,5 մլրդ տարում կեսը կտրոհվի և կճառագայթի, ուղղակի  ւրանի առանձնահատկությունն այն է, որ եթե կոնկրետ առանձնահատկությունների մեջ ես դնում, ինքը կարող է պայթել կամ շատ ուժեղ ջերմարձակել, ինչպիսն են ատոմային ռումբը կամ ատոմակայանը, բայց ուրանը նաև օգտագործվում է այլ նպատակներով, անգամ նկարիչների յուղաներկի հավելում է օգտագործվում, որպեսզի ներքին երանգներ հաղորդի և այլն:  

-Այսինքն, երբ SOS նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանը պնդում է, որ շատ կարևոր է ուրանի առկայության ստուգումը, որը կարող է  հանքի շահագործման դեպքում մեծ վնաս հասցնել, այդքան էլ այդպես չէ՞:  

-Այնտեղ կա 70-100 տոննա ուրան, դա բացարձակապես մեծ թիվ չէ, և այդ ուրանը մնալու է հանքաքարերի մեջ, այստեղ պետք է հետևյալը հաշվի առնել, որ նաև շատ է մանիպուլացվում,  որ այ Սովետի ժամանակ Ջերմուկի համար հանքը չբացեցին, իսկ հիմա Ջերմուկն անտեսում են: Եկեք ճիշտ հասկանանք, եթե խոսքը գնում է  ուրանի  բաղադրիչին, ապա Սովետի ժամանակ երբևիցե գործած ամենափոքր ուրանի հանքը 3500 տոննա ուրան է պարունակում, որ հիմա ՌԴ-ում է, այսինքն՝  50 անգամ ավելի շատ, քան Ամուլսարում առկա ուրանը: Ամուլսարում այնքան քիչ է ուրանը, որ անհեթեթ է քննարկել ուրանային հանքի տեսանկյունից, հիմա թե Սովետի ժամանակ կամ առհասարակ:

Ինչ վերաբերում է Ամուլսարի ոսկուն, շատ պարզ բացատրություն կա՝ ինչու Սովետի ժամանակ չի շահագործվել և հիմա շահագործվում է, բացատրությունն այն է, որ վերջին 40 տարում ոսկու գները տասնապատիկ աճել են, Ամուլսարում ոսկին շատ խիտ չէ, և 30-40 տարի առաջ այն գումարը, որ պետք էր ծախսել ոսկին հանելու համար, շահութաբեր չէր լինի ոսկու գնի համեմատ, հիմա ոսկու գինը տասնապատիկ աճել է, երբ ոսկու գրամը 4 դոլարի կարգի էր, հիմա 40-50 դոլարի կարգի է և դրա համար հիմա դարձել է ձեռնտու: Այդ բոլոր հիմնավորումները սովետական իշխանությունները գնահատում էին Ջերմուկը, ներկայիս և նախկին ՀՀ իշխանությունները անտեսում են Ջերմուկի ֆակտորը, դա անհեթեթ է, որովհետև հիմնական ֆակտորը, որ այստեղ դեր է ունեցել, ոսկու գնի տասնապատկումն է:      

-Նիկոլ Փաշինյանը, երբ Ամուլսարի թեմայով  խոսում էր, անդրադարձավ Թեղուտի հանքին և ասաց, որ ովքեր պնդում էին, որ Թեղուտի հանքը փլուզվելու է, երկրաշարժից հետո էլ համոզվեցին, որ որևէ վտանգ չկա և հիմա նախկին այդ հայտարարությունների համար որևէ պատասխանատվություն  կրելո՞ւ են, թ՞ե ոչ: Ժամանակին Ձեր ՀԿ-ն ևս հետաքննություն էր իրականացնում և ասում էր, որ Թեղուտի հանքի պատվարի հետ կապված խնդիրներ կան, փլուզվում է և այլն: Հիմա վարչապետի կոչը կարելի է նաև համարել, որ Ձեզ էր ուղղված, որ ներողություն չեք խնդրում նման թյուր պնդումների համար:

-Ոչ, այդպես չէ, մենք 2018թ.-ի փետրվարին իրոք գնացել էինք, ես անձամբ այդ էքսպեդիցիան համակարգեցի, գնացինք Թեղուտ ու Ախթալա, նկարեցինք, այդ նկարները կան, հրապարակեցինք և պետք է ասենք, որ Թեղուտի ամբարտակի վրա որևիցե  թերություն մենք չենք նկատել, Ախթալայի ամբարտակն էր սարսափելի վիճակում, թափոնները հոսում էին ամբարտակի վրայով, տակով բոլոր հնարավոր ձևերով հոսում,  լցվում էր Դեբետ գետը, և դա բնապահպանական տեսանկյունից սարսափելի բան էր: Բայց Թեղուտում նման բան չկար, ամբարտակը դեռ շատ կար մինչև լցվելը, որևիցե ճեղքի հետք մենք չտեսանք, թերևս դա չի նշանակում, որ ճեղք չկար, տեսականորեն կարող էր լինել, բայց չէր երևում, և մենք չենք տեսել, և մեզ համար զարմանալի էր: Այն ժամանակ Թեղուտն ինքն էր հայտարարել, որ ամբարտակի խնդիրների պատճառով է, որ  դադարեցնում է աշխատանքը, և մենք բառացի այդ հայտարարությունից առավելագույնը երկու շաբաթ հետո գնացինք,  դռոնով թռիչքներ իրականացրեցինք  հատուկ տեխնիկայով՝ խոշորացնող ու որևիցե վնասման հետք չգտանք, ու ես չեմ բացառում, որ իրականում դա արվել էր կեղծ սնանկություն ցույց տալու համար, որ հետո այդ հանքն անցնի VTB բանկին: Ես դա չեմ կարող պնդել, բայց  ասում եմ՝ մենք նայեցինք ու չգտանք ամբարտակի վրա որևիցե ճաք կամ վնաս:

-Բայց այն ժամանակ ասուլիսներ էին կազմակերպվում այդ խնդիրն ահազանգելու համար, այդ թվում նաև ձեր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի անդամ Ռաֆայել Աֆրիկյանն էր հրավիրվել, ով հայտարարել էր, որ գնացել եք տեղում տեսնելու՝ ինչ իրավիճակ է, դռոնի միջոցով նկարել եք հանքն ու պոչամբարը: Նա ասել էր, որ ամբարտակի վրա ճաք չենք տեսել,  բայց տեղացիներն ասել են, որ խողովակներ կան, և պոմպի միջոցով պոչը թափվում է Դեբեդ գետը: 

- Այո, ես չեմ բացառում, որ ինքը դա ասել է, ու ինքը, շատ հնարավոր է, որ հիմնվել է Վալեքսի հայտարարության վրա, որովհետև Վալեքսն էր ասել, որ  փակվում են ամբարտակի խնդիրների պատճառով: Հիմա առավել ևս Ռաֆայելը չի աշխատում մեզ մոտ, և ես չեմ կարող մեկնաբանել:

-Պարո՛ն Իաոնիսյան, բայց Դուք էլ մշտապես հանդես եք եկել բնապահպանական ճակատի աջակից, ինչո՞վ են պայմանավորված Ձեր տեսակետի փոփոխությունները, որ Թեղուտի, Ախթալայի հանքերի դեմ ժամանակին ակնհայտ հանդես էիք գալիս ընդդեմ, հիմա Ամուլսարին կողմ եք:

-Եկեք ճիշտ հասկանանք՝ ես հիմա էլ եմ համարում, որ Հայաստանի բնությունը սարսափելի վիճակում է, որ Հայաստանի բնությունը պետք է փրկել, բայց ես հասկանում եմ, որ ցանկացած բան եթե վնասում է բնությունը, դեռ չի նշանակում, որ դա պետք է արգելել, այստեղ բալանսավորման հարց է, և երբ որ ես տեսնում եմ Ախթալայի  պոչամբարը, որը հենց հիմա և ոչ թե եսիմ քանի տարի հետո  հոսում, լցվում է Դեբետ գետը տարիներ շարունակ, առաջին հերթին ամենաառաջին բանը, որ պետք է արվեր, պետք է Ախթալայի հանքը արգելվեր Հայաստանում, պետք է Զանգեզուրի հանքով զբաղվել, այսինքն՝ այստեղ պրիորետների հարց է: Ես, այո, Ամուլսարի հանքը չեմ համարում, որ էկոլոգիային վնաս չէ, բայց իմ գիտելիքները արբիտրաժի ու էկոլոգիայի  հետ հնարավորություն չեն տալիս ասելու՝ ինչն է այս պահին ավելի վատ՝ գնալ արբիտրաժի ռիսկին, թե շահագործել հանքը, ես չգիտեմ՝ որն է ավելի  վատը: Սա է իմ մոտեցումը:  

-Այսինքն՝ չի՞ կարելի ասել, որ Ձեզ մոտ տեսակետի կտրուկ փոփոխություն է եղել:

-Մարդիկ ասում են, որ Դանիելի տեսակետը պայմանավորված է նրանով, որ «Իրազեկը» կառավարությունից «գրանտ» է ստացել: Դա այդպես չի, որովհետև մեզանից 1 մլն դրամով ավելի շատ «գրանտ» նույն որոշմամբ ստացել է «Թրանսփերենսին», որը հրապարակավ դեմ է Ամուլսարի շահագործմանը: Կներեք, եթե ես պետք է ծախվեի այս «գրանտի» համար, ապա հազար ամոթ ինձ, ինչ ասեմ... այն օրը, որ ես կսկսեմ իմ մոտեցումը ծախել, թող մարդիկ իմ դեմքին թքեն:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: В Москве создана самая маленькая схема метро в мире


Спорт в России и мире
Москва

Первое историческое ралли в Москве 2 июня 2024


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Даниил Медведев

Российские ракетки сообразили на троих // Даниил Медведев, Мирра Андреева и Элина Аванесян дружно вышли в 1/8 финала теннисного Roland Garros


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Победитель Чемпионата по рыбалке на Рыбной неделе получил 1 млн рублей





Путин в России и мире
Москва

Ташкент становится для Москвы точкой опоры – Астана проигрывает, уходя под Запад


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский: после «заморозки» конфликт опять вспыхнет


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Полина Гагарина

«Подали в суд»: Гагарина назвала себя жертвой конфликта из-за песни Цоя



Москва

В России полыхает «деревянная Венеция» на «Московском море»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net