99-ամյա ամերիկացի վետերանը կիսվել է երկարարեցության գաղտնիքով և խորհուրդներ տվել երիտասարդ սերնդին
Ամերիկացի Թոմաս Ֆրանկլին Վոգնսը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան է, Fox 16 հեռուստաալիքի հետ զրույցում խորհուրդներ է տվել երիտասարդ սերնդին:
«Խորհուրդ համար մեկ՝ հեռու մնացեք թմրանյութերից: Եթե հնարավորություն ունեք կրթություն ստանալու, արե՛ք դա և երբ ավարտեք ուսումը, ավարտեք այն մարդկանց ծառայելու գաղափարներով լի»,- ասել է Ֆրանլինը:
99-ամյա վետերանը, որը մասնակցել է նաև Կորեական պատերազմին, մասնագիտությամբ ավիամեխանիկ է: Այս շաբաթ նա հատուկ միջոցառման է մասնակցել, որի ժամանակ վետերանին 4 շքանշան է վերադարձվել, որը նա կորցրել էր, ինչպես նաև նոր՝ «Ազգային պաշտպանության մատուցած ծառայության համար » շքանշան է շնորհվել:
Այն հարցին, թե որն է իր երկարակեցության գաղտնիքը, Վոգնսը պատասխանել է, որ միշտ խուսափել է ծխախոտից և ալկոհոլից: