Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Август
2019

Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր աշխատանքի խմբային բաժանումով նենգ դավադրություններ կազմակերպեցին իմ դեմ. Ռուբեն Հայրապետյան

0

Ռուբեն Հայրապետյանը, ով ինչպես երեկ հայտարարեց ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանը, հրաժարվելու է ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից, ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է բոլոր նրանց, ովքեր ամիսներ շարունակ «աշխատանքի խմբային բաժանումով նենգ դավադրություններ են կազմակերպել» իր դեմ:

Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛գործընկերներ, սիրելի՛ ուսանողներ,
թեև շատերի համար կարող է անսպասելի թվալ, բայց ուզում եմ՝ վստահ լինեք, որ երեկ և այսօր իմ կյանքի ամենաուրախալի օրերից են։ Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ես ունեմ նման տարօրինակություններ։ Աշխատանքային գործունեությանս ընթացքում, իհարկե, եղել են գովեստի և աջակցության խոսքեր, սակայն այդքան բարձր գնահատականներ կատարածս աշխատանքին և այսպիսի մասսայական արձագանք ինքս չէի ակնկալում։

Այս ընթացքում տարբեր մարդկանց կողմից շատ է շահարկվում «բարեփոխումներ» հասկացությունը և կիրառվում այնպիսի համատեքստում ու խոսվում այնքան թեթևությամբ, կարծես դա ձեռքի մեկ շարժում է, որ մարդը, արթնանալով առավոտյան, կարող է անել կամ չանել։ Տպավորություն է ստեղծվում, որ դա հերթական գործընթաց է, և բոլորս ապրում ենք համատարած բարեփոխումների և բարեփոխիչների իրականությունում։ Միգուցե իմ կարողությունների պակասով է պայմանավորված, որ ինձ թեթև չի տրվել, բայց համակարգի իրական բարեփոխումներ անելու համար պետք է կյանքդ նվիրես, չվախենաս ոչնչից, պատրաստ լինես կամայական սցենարի, պատրաստ լինես կռիվ տալու մինչև վերջ և անգամ զոհաբերելու ինքդ քեզ։

Այս պահին ես ուրախ եմ ու հպարտ, որ կարողացել ենք իրապես անշրջելի գործընթաց սկսել ոչ միայն ՀՊՏՀ-ի, այլև ամբողջ բուհական համակարգի համար։ Մենք հսկայական ու տարիների ընթացքում կարծրացած սառցաբեկոր ենք փշուր-փշուր արել, և եթե անգամ այդ փշուրներից մեկը պետք է ինձ վնասի, ապա ես պատրաստ եմ, որովհետև, միևնույնն է, սառցաբեկորն արդեն չկա. ուսանողներն այլևս չեն հանդուրժելու մասնագիտության ու դասընթացի հետ կապ չունեցող դասախոսների գոյությունը լսարանում, 80 րոպեների անիմաստ վատնումը, ծնողների կամ սեփական քրտինքով վաստակած գումարի փոշիացումը։ Դժգոհություն արտահայտող նման մակարդակի դասախոսները, իհարկե, իմ բացակայությունից կօգտվեն և սեպտեմբերից մուտք կգործեն լսարան, սակայն, վստահ եմ, որ դա չի կարող հարատևել։

Ուրախ լինելով հանդերձ՝ շատ եմ ափսոսում նաև այն մեծ արդյունքը, որը հստակ տեսնալի էր և շոշափելի, ափսոսում եմ ամեն մի ծրագիր և համալսարանական նորույթ, որ գիշերուզօր աշխատանքի արդյունքում նախատեսել էինք գործարկել սեպտեմբերից։

Ատենախոսությանս վերաբերյալ աղմուկը, իսկապես, անարդարության ու խտրականության ծայրահեղ դրսևորում էր։ Սակայն, չեմ ուզում նաև, որ թիրախները ուղղվեն դեպի նախարարություն կամ նախարարին։ Չարանենգ մարդիկ իրենց ագրեսիվ ու հետևողական աղմուկով կարողացան հասարակության մեջ ուռճացված բացասական ընկալումներ ձևավորել։ Եվ հետևաբար, հարվածի տակ չդնելով նախարարությանը, ինքս ընդգծել եմ, որ եթե այդ նախկին փտած ու կատարելապես ձախողված համակարգում, որտեղ շատերը վճարում էին 5-10 հազար դոլար ու չէին էլ իմանում, թե ինչպես պաշտպանեցին, ատենախոսությունները գնում էին կրպակներից և փոխում տարեթվերը, մասնագիտական խորհուրդները մասսայաբար կաշառք էին վերցնում ու անգամ չէին լսում ատենախոսի ելույթը, սելեկտիվ կերպով միակ տուժողը ես պետք է լինեմ, որովհետև տեսական հատվածում թարգմանաբար օգտագործված նյութերի հղումներ են բացակայում, ապա այո՛, ես պատրաստ եմ լինելու Հայաստանի պատմության մեջ միակ պատասխանատվության ենթարկվողը։ 

Ի դեպ, այս առումով ևս ափսոսում եմ այն աշխատանքը, որ սկսել էինք համալսարանում, որի արդյունքում ամբողջովին մաքրվելու էին նախորդ համակարգին բնորոշ բոլոր նման արատները, և համալսարանականները կարողանալու էին մասսայաբար հրապարակումներ ունենալ ազդեցության գործոն ունեցող հեղինակավոր ամսագրերում։ Այս առումով կրկին սկսել էի ինձնից և շարունակելու եմ այդ գործընթացը ամբողջ կյանքիս ընթացքում։

Սակայն, եթե նախկին դեգրադացված համակարգում առկա բոլոր խնդիրները գերակա են այն ամենին, ինչ անում ենք ներկայում և շարունակելու ենք զարգացնել ապագայում, ապա դա ևս տեսակետ է, որը պետք է հարգել։

Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր ամիսներ շարունակ աշխատանքի խմբային բաժանումով նենգ դավադրություններ կազմակերպեցին իմ դեմ և մեծ հաղթանակ են համարում այս իրադարձությունը։

Իսկ մեր ՀՐԱՇՔ ուսանողներն ու շրջանավարտներն այնքա՜ն հզոր են, որ վերացնելու են կամայական նենգություն ու ստորություն. ես առավել քան վստահ եմ»։






Загрузка...


Губернаторы России
Москва

В московской мэрии не планируют запрещать самокатам ездить по тротуарам


Спорт в России и мире
Москва

Клиенты СберСтрахования стали в 1,5 раза чаще приобретать страховки для бегунов


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

Даниил Медведев идет третьим в чемпионской гонке ATP, Андрей Рублев — пятый


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Санкт-Петербург не смог обойти Москву в рейтинге жизни населения





Путин в России и мире
Москва

Кадыров пригласил Путина посетить Чечню


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский пожаловался, что западная помощь опаздывает


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Желдорреммаш

На Улан-Удэнском ЛВРЗ прошел конкурс «Лучший по профессии 2024»



Москва

Ольга Романив: 3 важных момента, которые нужно вынести после расставания

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net