ԱՄՆ-ում անհայտ անձը կրակ է բացել ռեփերի մեքենայի ուղղությամբ, զոհվել է վերջինիս մենեջերը
ԱՄՆ-ում անհայտ անձը կրակ է բացել Tee Grizzley մականվամբ հայտնի ռեփերի մեքենայի ուղղությամբ, գրում է TMZ հարթակը:
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ օգոստոսի 22-ին: Ռեփերը չի տուժել, սակայն հարձակման հետևանքով զոհվել է նրա 41-ամյա մենեջեր Ջոբինա Բրաունը:
Հրաձգությունը տեղի է ունեցել Դեթրոյթ քաղաքում: Անհայտ անձը մոտեցել է կայանած ավտոմեքենային և 4 անգամ կրակել Բրաունի վրա: Ռեփերն այդ պահին մեքենայում չի եղել: Մեքենայի վարորդը պատմել է ոստիկաններին, որ նախ կնոջ ճիչ է լսել, ինչից հետո էլ հրաձիգը կրակ է բացել:
Ռեփեր Tee Grizzley-ն ծնվել է 1994թ.-ին: Նա առավել հայտնի է First Day Out, No Effort, Colors, From the D to the A երգերով: Երգիչն արդեն 2 ձայնասկավառակ ունի: 2008թ.-ին նա առաջադրվել է MTV Video Music Award մրցանակի: