Երիտասարդական ԱԱ. Հայաստանի ներկայացուցիչներից երեքը կպայքարի բրնոզե մեդալի համար
Էստոնիայի մայրաքաղաք Տալինում մեկնարկել է ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը պայքարի մեջ են մտել ազատ ոճային ըմբիշները։
Ինչպես հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը, 57 կգ քաշային կարգում Վրեժ Գևորգյանը պայքարն սկսել է որակավորման փուլից, որտեղ 10։0 հաշվով առավելության է հասել իտալացի Թոմասո Ֆերեցայի նկատմամբ: 1/8 եզրափակչում նրա մրցակիցը գերմանացի Հորստ Լեհրն էր, որին հայ ըմբիշը հաղթել է 6։4 հաշվով, քառորդ եզրափակչում Վրեժը 4։2 հաշվով առավելության է հասել չինացի Վեյու Լիի նկատմամբ, սակայն կիսաեզրափակչում 2։12 հաշվով զիջել է ճապոնացի Տոշիյա Աբեին և օգոստոսի 13-ին կպայքարի բրոնզե մեդալի համար։
65 կգ քաշային կարգում Եվրոպայի Մ23 տարեկանների գործող չեմպիոն Վազգեն Թևանյանը պայքարն սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 10։0 հաշվով առավելության է հասել կորեացի Ինջոն Հվանգի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում 4։10 հաշվով պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Կուրբան Շիրաևին: Քանի որ ռուս ըմբիշը հասել է եզրափակիչ՝ Թևանյանը հնարավորություն ունի սփոփիչ գոտեմարտ անցկացնել և պայքարել բրոնզե մեդալի համար։
70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը պայքարն սկսել է որակավորման փուլից, որտեղ 9։1 հաշվով հաղթել է չինացի Ջուն Ժաոյին: 1/8 եզրափակչում նրա մրցակիցը լիտվացի Պյոտրս Գոլուբևսն էր, որի նկատամամբ Անդրեասյանն առավելության է հասել 15։4 հաշով։ Քառորդ եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցն Իրանը ներկայացնող Մոհամադսադեղ Ֆիրոզուպրբանդեպին էր, որին Անդրիասյանը պարտվել է 1։6 հաշվով: Իրանցի ըմբիշը նույպես պարտվել է և Անդրիասյանը զրկվել է բրնոզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։
79 կգ քաշային Արման Ավագյանը պայքարն սկսել է որակավորման փուլից՝ 4։1 հաշվով հաղթելով էստոնացի Էրիկ Ռեյնբոկին: 1/8 եզրափակչում նա 5։2 հաշվով հաղթել է ղազախ Տելիկ Կաբկենովին: Քառորդ եզրափակչում 6։4 հաշվով առավելության է հասել բուլղարացի Օկտայ Հասանի նկատմամբ, սակայն կիսաեզրափակչում, լարված պայքարում, 2։3 հաշվով զիջել է Ռուսաստանը ներկայացնող Ախմադ Տաշուխաջիևին և կպայքարի բրոնզե մեդալի համար։