Գիտնականները 500-ամյա շնաձուկ են հայտնաբերել
Հյուսիսային Ատլանտիկայի ջրերում գիտնականները շնաձուկ են հայտնաբերել, որի տարիքը կարող է գերազանցել 500-ը:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, փորձագետները կենդանու մոտավոր տարիքը որոշում են մարմնի չափսերով, քանի որ նման տեսակի շնաձկները, որոնք հայտնի են Գրենլանդյան անվանմամբ, մեծանում են տարեկան մեկ սմ-ով:
Հաղորդվում է, որ շնաձկան երկարությունը կազմում է 5.4 մետր: Ենթադրաբար, կենդանին ծնվել է 1505 թվականին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ այս մեկն ամենամեծն էր 28 գրենլանդյան շնաձկներից, որոնք ուսումնասիրության են ենթարկվել: