Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակում է բանակցությունները Չինաստանի հետ
Վաշինգտոնը շարունակում է երկխոսությունը Պեկինի հետ, սակայն ներկա պահին պատրաստ չէ առևտրային համաձայնագիր կնքել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ նախագահը լրագրողներին հայտնել է ուրբաթ Նյու Յորքում:
«Գործերը Չինաստանի հետ շատ լավ են ընթանում: Մենք բանակցում ենք Չինաստանի հետ: Մենք պատրաստ չենք համաձայնագիր կնքել, սակայն կտեսնենք, թե ինչ կլինի հետագայում», - ասել է նա:
Նախագահը չի բացառել, որ սեպտեմբերին նախատեսված չին-ամերիկյան բանակցությունների հերթական փուլը կարող է չեղարկվել: Նա նշել է, որ ներկա պահին բանակցությունների մասին ծրագրերն ուժի մեջ են մնում:
Թրամփը հավելել է նաև, որ ԱՄՆ-ն կարող է չեղարկել Huawei ընկերության նկատմամբ գործող սահմանափակումները Չինաստանի հետ նոր առևտրային պայմանավորվածության դեպքում: