Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Август
2019

Վարչապետի ստեփանակերտյան ուղերձում ավելի շատ կար այլ մեսիջ՝ «ես պատրաստ եմ մինչև 2050 թ. մնալ իշխանության». Անդրանիկ Թևանյան

0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արված հայտարարությունները՝ աշխատատեղերի բացման, աղքատության կրճատման ու այլնի մասին, իրատեսական են այնքանով, որքանով իրատեսական էին այն կարճաժամկետ խոստումները, որոնք տրվել են և չեն կատարվել՝ սկսած ամենափոքր հարցերից՝ արագաչափերից, վերջացրած մյուս բնույթի հարցերով՝ թռիչքաձև տնտեսական զարգացում, ներդրումային բում, տուրիստների կտրուկ աճ և այլն:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը:

«Ինչ վերաբերում է աշխատատեղերի ստեղծման հետ կապված հարցերին, ապա մենք պետք է վերջին 1-1.5 տարիների ընթացքում այդ դինամիկան նկատեինք, ծիլեր տեսնեինք: Բայց երկրում ստեղծվել է այնպիսի տնտեսական ու քաղաքական մթնոլորտ, որ կապիտալը ոչ թե վերածվում է ներդրման և աշխատատեղի, այլ փախչում է Հայաստանից: Կոնկրետ գործազրկության հետ կապված՝ 2018 և 2019 թ. առաջին եռամսյակի դետալային տվյալները կան, այսինքն՝ մինչհեղափոխական և հետհեղափոխական Հայաստանի տվյալները: Ըստ դրանց՝ 6.7 տոկոսով աճել է գործազրկությունը կամ եթե թվով ասեմ՝ 16 հազարով: Զբաղվածության մակարդակի իջեցում կա 0.2 տոկոսով: Այս տարվա այդ նույն ժամանակահատվածում աշխատուժի առաջարկն ավելացել է 2.3 տոկոսով, բայց աշխատանք է գտել նրանցից կեսից մի փոքր ավելին՝ 1.2 տոկոսը: Սա նշանակում է, որ բոլոր այն վերամբարձ խոսքերն ու քարոզչական նյութերը, որոնք հրամցվում են հանրությանը, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը հենց պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով»,-մանրամասնեց նա:

Թևանյանի կարծիքով՝ վարչապետի ուղերձում ավելի շատ կար այլ մեսիջ՝ «ես պատրաստ եմ մինչև 2050 թ. մնալ իշխանության».

«Տնտեսագիտական հաշվարկներ չկան: Կար «ինչ»-ը, բայց չի ասվել «ինչպես»-ը, հետևաբար անլուրջ զբաղմունք է դա գնահատելը: Մինչև 2050 թ. ծրագիր ներկայացնելը հնարավորություն է տալիս խուսափել պատասխանատվությունից այսօր՝ բոլոր ձախողված կառավարություններին հատուկ է այդպիսի մոտեցումը. երբ իրենք այսօր չեն կարողանում արդյունքներ ապահովել, իրենք խոստումներ ու նպատակադրումներ են անում հեռավոր ապագայի համար, որ ցանկացած պահին կարողանան ասել՝ սպասեք, դա լինելու է»,- նկատեց Թևանյանը:

Ինչ վերաբերում է հայկական կապիտալը Հայաստան բերելու մասին հայտարարություններին, Թևանյանը նշեց՝ այս իշխանությունների գործելաոճը հետևյալն է՝ հայհոյել նախկին իշխանություններին, սակայն այդ իշխանությունների օրոք տեղի ունեցած գործընթացները, նախագծերն ու արդյունքները դրական գնահատել ու փորձել սեփականաշնորհել՝ ներկայացնելով իրենց անունից:

«Գնում են Կալավան գյուղ ու ասում, որ սա Նոր Հայաստանի պրոյեկտ է, երբ մենք գիտենք, որ դա Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակվա պրոյեկտ էր: Համահայկական խաղերը ներկայացվեց որպես իրենց ձեռքբերում, սակայն դա 1999 թ.-ին է սկիզբ առել: Երևանի ՋԷԿ-ը գնացին ու բացեցին ու ներկայացրին որպես ներդրումային ծրագիր, երբ դա Սերժ Սարգսյանի ժամանակ էր բացվել: Այսինքն՝ երկրորդ անգամ դրա բացումը տեղի ունեցավ, ընդ որում՝ մենք այդտեղ 50 մլն դոլարի կորուստ ունեցանք. սկզբից՝ իրենք չթողեցին, որ դա իրականանա, հետո 50 մլն դոլարով իջավ ներդրումայինը: Բացի այդ, մենք ունենք բազմաթիվ պրոյեկտներ, որ դադարեցվել են հետհեղափոխական Հայաստանում տիրող իրավիճակի պատճառով: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Լիդիան Արմենիա»-ին: Եթե դու ուզում ես ներդրումներ գան ու 3-4 մլն դոլարանոց ներդրումային ծրագիրը կանգնեցնում ես անհասկանալի պատճառաբանությամբ ու ամբողջ աշխարհը դա տեսնում է, և ասում ես, որ Հայաստանը պետք է լինի միայն հայկական կապիտալի երկիր, նշանակում է օտարերկրյա կապիտալը պետք է փախչի երկրից: Դրա քաղաքականությունը նկատվում է»,- ասաց Անդրանիկ Թևանյանը:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая


Спорт в России и мире
Москва

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Людмила Самсонова

Теннисистка Самсонова вышла в финал турнира в Хертогенбосхе


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Обмен электронными транспортными накладными стал доступен участникам «Биржи грузоперевозок ATI.SU»





Путин в России и мире
Москва

ЯНДЕКС, АЛЕКСАНДР ПУШКИН, АНАТОЛИЙ ГОЛОД И "СВЯТОЙ ЛЕНИН" ВЕДУТ СЛЕДСТВИЕ ВЕКА! ВАЖНЫЕ СЕРЬЁЗНЫЕ ДАННЫЕ.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Бато Багдаев

Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети: «Волшебный платок бабушки Дари» - это захватывающее путешествие в мир бурятской сказки, которое не оставит равнодушным ни одного зрителя



Москва

Макгрегор: весь мир смеется над США после договора России и КНДР

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net