Վլադիմիր Պուտին. Ռուսաստանի հավերժ տիրակալը. Գերմանական պարբերականի անդրադարձը ՌԴ ղեկավարի 20-ամյա իշխանությանը
Վլադիմիր Պուտինը 20 տարի է, ինչ իշխում է Ռուսաստանում: Այն ժամանակ նա երկիրն ազատել է տնտեսական ճգնաժամից, որն այժմ վերադառնում է: Այս մասին գրում է Handelsblatt գերմանական պարբերականն՝ անդրադառնալով ՌԴ ղեկավարի երկարամյա իշխանությանը:
«Ռուսաստանցիներից շատերի համար դա հերոսական էպոս է: Երբ 1999-ի օգոստոսի 9-ին Վլադիմիր Պուտինը նշանակվեց կառավարության ղեկավար, իրավիճակը Ռուսաստանում անհույս էր: Ելցինյան տարիների քաոս, ռուբլու անկում, բանկային ճգնաժամեր և օլիգարխների համատարած գերիշխանություն. երկիրը տառապում էր, միլիոնավոր միավորված ռուսներ հրաշքի էին սպասում, երբ կհայտնի նա, ով կփրկի Ռուսաստանը: Այդ մարդը պետք է դառնար սանկտպետերբուրգցի Վլադիմիր Պուտինը, որն արդեն ուժերը փորձել էր ռուսական հատուկ ծառայության ղեկավարի դերում»,- InoPressa-ի փոխանցմամբ՝ ներկայացնում է գերմանացի լրագրող Մատիաս Բրյուգմանը:
Ինչպես վերջինս նշում է, Պուտինին հաջողվել է հսկողության տակ առնել առանձին ուժային կառույցներ՝ բանակը, հատուկ ծառայությունը և օլիգարխներին և մնալ իշխանության ղեկին:
«Պուտինի հերոսական օրերը, սակայն, անցել են. ճգնաժամի դևերը, որոնց ժամանակին քշել էր Պուտինը, թվում է, վերադառնում են: Հաշվի առնելով այս և հաջորդ տարի կանխատեսվող 1.2 և 1.7 տոկոսով տնտեսական աճը՝ Ռուսաստանը մեծ տարբերությամբ հետ է մնում արևելաեվրոպական երկրներից», - ընդգծում է գերմանական պարբերականը: