Կանադայում բանկը ներել է կրեդիտային քարտերի քարտատերերի պարտքերը
Ամերիկյան Chase բանկը Կանադայում ներել է կրեդիտային քարտերի քարտապանների բոլոր պարտքերը: Այս մասին հաղորդում է CBS News-ը:
Նշվում է, որ չեղյալ են հայտարարվել Amazon.ca Rewards Visa և Marriott Rewards Premier Visa քարտատերերի բոլոր պարտքերը:
Բանկում չեն բացատրել իրենց որոշման պատճառները, սակայն փորձագետներն այդ որոշումը կապում են այն փաստի հետ, որ Chase-ը լքել է կանադական շուկան դեռևս անցյալ տարի, և պարտքի կառավարման ծախսերը, հավանաբար, ավելի բարձր էին, քան պոտենցիալ շահույթը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հաճախորդները չեն կարողացել հավատալ իրենց բախտին:
«Ի վերջո, մենք հասկացանք, որ այս որոշումը շահավետ կլինի բոլոր կողմերի համար, հատկապես մեր հաճախորդների»,- նշել է բանկի մամուլի քարտուղար Մարիա Մարտինեզը:
Բանկում տեղեկատվություն չեն հաղորդել հաճախորդների թվի և մարման գումարի չափի վերաբերյալ: