Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Август
2019

ԵԱՏՄ հանձնաժողովին հանձնարարական է տրվել պարզել, թե ինչ արտոնություններ կստանան ԵՏՄ տարածքում իրենց գործունեությունն իրականացնող ընկերությունները. Տիգրան Սարգսյան

0

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար համատեղ հայտարարությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում քննարկել են 15 հարց: «Դրանցից շատերի կապակցությամբ հասանք համաձայնության՝ հիմք նախապատրաստելով Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստի համար»,-նկատել է նա:

Վարչապետի ամբողջական խոսքը ներկայացնում ենք ստորև.

«Նիստի օրակարգային հարցերից կցանկանայի առանձնացնել, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության շրջանակում ալկոհոլային շուկայի կարգավորման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցման ուղղությամբ մեր աշխատանքին վերաբերող հարցը: Փաստաթուղթն ուղղված է ալկոհոլային արտադրանքների փոխադարձ առևտրում խոչընդոտների վերացմանը և Միության կազմում ալկոհոլային շուկայում խոչընդոտներից խուսափելու  պայմանների ստեղծմանը:

Հուսով եմ, որ մեզ կհաջողվի մոտ ապագայում վերջնական համաձայնության հասնել այս փաստաթղթի շուրջ։

Եվս մեկ հարց, որը միտված է Միության ներսում փոխադարձ առևտրի ընդլայնման համար պայմանների ստեղծմանը։ Այս որոշմամբ նախատեսվում է հրապարակել ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համատեղ կանխատեսումները, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գյուղատնտեսական ապրանքների, սննդի, կտավատի, կաշվե հումքի, բամբակի, մանրաթելի և բրդի առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը 2019-2020 թվականների համար: Ակնհայտ է, որ այս տեղեկատվությունը կօգնի մեր ֆերմերներին ավելի լավ կողմորոշվել ԵԱՏՄ շուկաներում և ավելի արդյունավետ պլանավորել իրենց ռազմավարությունը:

Նաև կցանկանայի առանձնացնել այն հարցը, որով նախատեսվում է մինչև 2025 թվականը մշակել և հաստատել ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման  աշխատանքային գրաֆիկը: Կարծում եմ, որ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումն սկզբունքային նշանակություն ունի մեր ինտեգրացիոն միավորման հետագա կատարելագործման և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական կապերի խորացման համար:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահին կխնդրեմ ավելի մանրամասն անդրադառնալ Խորհրդի որոշումներին, բայց մինչ խոսքը Տիգրան Սարգսյանին փոխանցելը հաճույքով կցանկանայի տեղեկացնել ձեզ, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 25-ին՝ Մոսկվայում։ Կցանկանայի նաև հիշեցնել, որ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 1-ին՝ Երևանում:

Հայաստանը՝ որպես նախագահող երկիր, անհամբեր սպասում է Միության անդամ պետությունների ղեկավարներին ընդունելու հնարավորությանը։ Միաժամանակ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում կկայանա միջազգային համաժողով «Եվրասիական մայրցամաքի տարանցիկային ներուժը» թեմայով: Քննարկվելու են մայրցամաքի տրանսպորտային և լոգիստիկ ցանցի զարգացման արդի հիմնախնդիրները, տարածաշրջանի պետությունների կողմից նոր լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի մշակման հեռանկարները և արդեն իսկ գոյություն ունեցող նախագծերի իրականացումը, ինչպես նաև Եվրասիայի թվային միջանցքների զարգացմանը վերաբերող հարցեր:

Ակնկալում ենք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ակտիվ մասնակցությունն այս միջոցառմանը։

Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ղրղզստանին ջերմ ընդունելության և նիստի գերազանց կազմակերպման համար:

Խոսքը փոխանցում եմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին:

Շնորհակալություն ուշադրության համար»։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանն էլ նախ նշել է, որ գործնականում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մեր օրակարգի բոլոր հայեցակարգային հարցերին և այսօր ընդունված որոշումներին։

«Կցանկանայի ավելացնել միայն մեկ հարց, որը կապված է անդրազգային ընկերությունների համար նոր իրավաբանական տարածքի ձևավորմանը։ Հանձնաժողովին հանձնարարական է տրվել՝ համապատասխան աշխատանք իրականացնել, այդ թվում, ելնելով միջազգային փորձից, գիտահետազոտական աշխատանք կատարել՝ պարզելու համար, թե ինչ շրջանակում է գործելու այդ օրենսդրական դաշտը, ինչ արտոնություններ կստանան այն ընկերությունները, որոնք իրենց գործունեությունը կիրականացնեն Եվրասիական տնտեսական միության տարածքում։

Նպատակն առևտրային կապեր հաստատելու և ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների տարածքում մեր ընկերությունների համար գործունեություն իրականացնելու ավելի գրավիչ պայմանների ստեղծումն է։ Միևնույն ժամանակ այդ ընկերությունների՝ նաև արտահանման ծավալների ավելացման նպատակադրման համատեքստում, մեր կարծիքով, հաշվի առնելով միջազգային փորձը, այսպիսի կարգավորումը, այսպիսի արտոնություններն իսկապես կարող են խթանել խոշոր եվրասիական ընկերությունների ձևավորումը։ Իսկ մնացած հարցերի մասով Նիկոլ Փաշինյանն արդեն մանրամասն ներկայացրեց այսօր ընդունված հայեցակարգային որոշումները։

 

Շնորհակալ եմ»։

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Мэр Москвы поздравил медиков с профессиональным праздником


Спорт в России и мире
Москва

Рок-версия гимна Белогорска прозвучала на масштабном рок-н-мобе


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Анастасия Мыскина

Овечкин, Яковлев, Фридзон и Мыскина сыграли в падел-теннис в Турции: «Победила дружба»


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Стало известно, какие виды транспорта выпускаются в ОЭЗ "Технополис Москва"





Путин в России и мире
Москва

Муфтий Гайнутдин пожелал Путину помощи Аллаха для побед


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко обратился к Рамафосе




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Трамп назвал Зеленского «величайшим торговцем» и пообещал разобраться с траншами Киеву


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Моргенштерн

Барецкий пригласил Моргенштерна выступить в России



Москва

Уже в июле. «Сбербанк», «Альфа-Банк», «Газпромбанк» и «Т-Банк» подготовили сюрприз для всех россиян

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net