ՌԴ Հիդրոմետկենտրոնը Մոսկվայում և մարզում վտանգավորության «դեղին» մակարդակ է հայտարարել
ՌԴ Հիդրոմետկենտրոնը քամու պատճառով եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարել Մոսկվա քաղաքում և Մոսկվայի մարզում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով կենտրոնի կայքում հրապարակված կանխատեսումները:
«Վտանգավոր երևույթների ինտենսիվության մակարդակը՝ դեղին. եղանակը վտանգավոր է», - նշվում է Հիդրոմետկենտրոնի հաղորդագրության մեջ:
Քամու ուժգնացման մասին նախազգուշացում Մոսկվայում տրվել է օգոստոսի 9-ի 18:00-ից մինչև օգոստոսի 10-ի 18:00-ն:
Ավելի վաղ օդերևութաբանները կանխատեսել էին, որ Մոսկվայում հինգշաբթի և ուրբաթ եղանակային վտանգավոր իրավիճակ է լինելու՝ պայմանավորված քամու ուժգնացմամբ և կայծակով: