Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Август
2019

Հանրային քննարկման է ներկայացվել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգի ներդրմանը վերաբերող օրենսդրական փաթեթը

0

Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել ««Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Այս մասին հայտնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դրանց ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ, որը մի կողմից թույլ կտա արդյունավետ պայքար մղել դատական իշխանությունում կոռուպցիայի, հովանավորչության, անձնական կապերով առաջնորդվելով դատական ակտ կայացնելու, մարդու իրավունքների հիմնարար խախտումները կոծկելու դեմ, մյուս կողմից՝ հնարավորություն կընձեռի չխաթարել դատական համակարգի անկախությունը և կայունությունը, քանի որ ողջ գործընթացի հիմնական պատասխանատուն լինելու է հենց դատական իշխանության անկախության ապահովման սահմանադրական առաքելությամբ օժտված՝ Բարձրագույն դատական խորհուրդը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորների դեպքում՝ Սահմանադրական դատարանը:
Նախագծերով, ի թիվ այլ կարգավորումների, նախատեսվում է`

Ø  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր չներկայացնելու, գույքի փոփոխությունը հիմնավորող պատշաճ նյութեր չներկայացնելու հիմքերով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից: Սա կարող է դիտվել որպես էական կարգապահական խախտում և ԲԴԽ կողմից կայացվել որոշում` դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին :

Ø  Ընդլայնել  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունները հայտարարագրերի վերլուծության կարողությունների զարգացման նպատակով:

Ø  Հստակեցնել կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը:

Ø  Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը  դարձնել կարգապահական վարույթ հարուցելու  առիթ:

Ø  Ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում, բացի դատավորներից, առաջարկվում է ընդգրկել ՄԻՊ-ի մեկ և քաղհասարակության երկու ներկայացուցիչների, նշված Հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը ապահովելու համար:

Ø  Դատավոր դառնալու նվազագույն տարիքային շեմը 28 տարեկանից իջեցվելու է 25 տարեկանի` հիմքում դնելով նաև միջազգային փորձը:

Ø  Ներդնել Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու սխեմա՝ նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել կենսագործելու 2015թ. փոփոխություններով Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարանի կազմավորման մոդելը:

Արդարադատության նախարարությունն ակնկալում է շահագրգիռ բոլոր կողմերի ակտիվ մասնակցությունը՝ ոլորտը բարեփոխելու լավագույն լուծումները մշակելու նպատակով:






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин: Активно укрепляем отношения с Китаем


Спорт в России и мире
Москва

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Большой шлем

«Надо чем-то жертвовать». Арина Соболенко отказалась ехать на Олимпиаду в Париже


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Российские компании придерживаются собственного подхода в ESG





Путин в России и мире
Москва

ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА. ПРО НАУКУ АКТИВНОЙ ВСЕЛЕННОЙ. ЭКСПЕРТ АНАТОЛИЙ ГОЛОД.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Жанна Агузарова

Хирург Володченков: у певицы Агузаровой не видит глаз из-за неудачной пластики



Москва

Guardian: Скрипали не желают участвовать в расследовании отравления в Британии

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net