Քեյթ Միդլթոնը վերջին մոտ 10 տարվա ընթացքում առաջին անգամ հանրությանը ներկայացել է «մերկ ոտքերով» (լուսանկարներ)
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը բրիտանական թագավորական ընտանիք մուտք գործելու պահից ի վեր առաջին անգամ ներկայացել է մերկ ոտքերով, գրում է infobae.com-ը:
Անգլիական Կաուս քաղաքում 37-ամյա Քեյթ Միդլթոնը ներկայացել է առագաստանավային բարեգործական մրցույթի։ Միջոցառման համար դքսուհին ընտրել է մուգ շորտեր։ Քեյթը կրել է նաև սպորտային բաճկոն, գլխարկ և մոխրագույն սպորտային կոշիկներ:
Նշվում է, որ վերջին մոտ 10 տարվա ընթացքում՝ արքայազն Ուիլյամի կինը դառնալուց ի վեր, սա առաջին անգամն է, երբ Միդլթոնը մերկացրել է ոտքերը:
Դքսուհուն շորտով նկատել էին միայն մեկ անգամ՝ 2008-ի սեպտեմբերին՝ Լոնդոնում դիսկո ոճի երեկույթի ժամանակ: