Ռիչարդ Գիրը սնունդ է տարել Միջերկրական ծովում արդեն 8-րդ օրը գտնվող ներգաղթյալներով լի նավի վրա (լուսանկար, տեսանյութ)
Ամերիկացի հանրահայտ դերասան Ռիչարդ Գիրը սնունդ է տարել Միջերկրական ծովի կենտրոնական մասում արդեն 8-րդ օրը գտնվող Open Arms իսպանական փրկարարական նավի վրա, որի վրա գտնվում է 121 ներգաղթյալ, և որը մինչ օրս հրաժարվում է ընդունել որևէ եվրոպական երկիր:
«Վերջապես, ոչ մեծ լավ նորություն: Սնունդ է ստացվել Open Arms նավի վրա, և մենք ունենք թիմի յուրահատուկ անդամ՝ Ռիչարդ Գիրը»- ասվում է Open Arms-ի թվիթերյան էջում:
Գիրն իր հանգիստն է անցկացնում Իտալիայում և սեփական նախաձեռնությամբ որոշել է օգնել ներգաղթյալներին, գրում է Eldiario.es-ը: Զբոսանավի վրա, որով նա մոտեցել է նավին, գրված է եղել. «Դուք մենակ չեք»:
Proactiva Open Arms հասարակական կազմակերպությունը եվրոպական երկրների դիրքորոշումը «խայտառակություն» է անվանել:
Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին նախօրեին կոչ է արել շտապ օգնություն ցուցաբերել նավի վրա գտնվող ներգաղթյալներին:
Ser padre no entiende de colores ni fronteras.#RichardGere también lo es. ❤️#PuertoSeguroYa pic.twitter.com/BIK4u9cbOr
— Open Arms (@openarms_fund) August 9, 2019