«Պետք է արագացնել Սերբիայի և Սինգապուրի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի կնքումը». Մեդվեդևը՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտնել է Սերբիայի և Սինգապուրի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ համաձայնագրի կնքման գործընթացն արագացնելու անհրաժեշտության մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Բարեհաջող են ընթանում Սինգապուրի, Իսրայելի, Եգիպտոսի հետ ազատ առևտրի վերաբերյալ բանակցությունները: Մենք ձգտում ենք մեր գործընկերների հետագա ընդլայնմանը»,- ասել է Մեդվեդևը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ:
Ըստ նրա՝ միջազգային միավորումների ու երկրների հետ համագործակցութունը լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսության համար:
Նշենք, որ նիստին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: