Ռոբերտ Քոչարյանի աջակիցների իրազեկման ակցիան՝ ԲԴԽ–ի դիմաց. ուղիղ
14։33
Քոչարյանի աջակիցները ՄԻՊ գրասենյակի մոտից շարժվեց Բարձրագույն դատախան խորհրդի մոտ, որտեղ շարունակում են իրազեկման ակցիան։
14։11
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները իրազեկման ակցիա են իրականացնում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց: «Ազատություն նախագահին», «Ոչ անարդարությանը», «Ոչ քաղաքական հետապնդմանը» գրություններով բողոքի ակցիայի մասնակիցները Մարդու իրավունքների պաշտպանից պահանջում են պաշտպանել Ռոբերտ Քոչարյանի իրավունքները:
Բողոքի ակցիայի մասնակից Մինասյանն ասաց, որ սա իրազեկում է Մարդու իրավունքների պաշտպանին, որ խախտվում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները: Նա նաև նշեց, որ 29 կետանոց փաստաթուղթ են ներկայացրել Եվրոպայի խորհրդի գրասենյակ: Նա ասաց, որ դատավորներն էլ են հետապնդման ենթարկվում:
Բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից էլ ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, և նրան ներկայացնելու են 28 կետ, որոնք վերաբերում են մարդու իրավունքների խախտմանը, դիմումը հանձնելու են Արման Թաթոյանին:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ է: Նա այժմ գտնվում է կալանքի տակ: Գործի վարույթը կասեցված է, քանի որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ն որոշել է խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով։