Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Август
2019

Քաղաքապետարանը 1 մլրդ 726 մլն դրամ է տրամադրում աղբահանության համար մեքենաներ ձեռք բերելուն, փոխարենը 91 մլն կրճատում է մանկապարտեզները վերանորոգելու ֆոնդից

0

Երևանի ավագանու նիստն այսօր վարում է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Ի պատասխան Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հարցին, թե ինչու նիստը չի վարում քաղաքապետ Հայկ Մարությանը, Սարգսյանն ասաց, որ քաղաքապետը մի փոքր վատառողջ է:

Ավագանին քննարկում է «Աղբահանություն և սանիտարական մաքրում» ծրագրով նախատեսված գումարները 1 մլրդ 726 մլն դրամով ավելացնելու հարցը, որից 1 մլրդ 571 մլն դրամը տրանսպորտային սարքավորումներ հոդվածով:

Նախատեսվում է ձեռք բերել 5 սանիտարական մաքրման մեքենա, 11 բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենա, 22 մայթերի ձնահավաք մեքենա, 10 աղբատար մեքենա` հետևի բարձմամբ և 3 կոնտեյներների լվացման մեքենա:

155 մլն դրամ կտրամադրվի Երևան քաղաքում արդեն հնամաշ, այրված, ջարդված և շարքից դուրս եկած կոնտեյներները նոր կոնտեյներներով փոխարինելու և դրանց քանակը ավելացնելու նպատակով թվով 1000 նոր կենցաղային թափոնների կոնտեյներների ձեռքբերման համար:

Միևնույն ժամանակ քաղաքապետարանը 91 մլն դրամով նվազեցնում է «Նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգում և վերանորոգում» ծրագիրը:

Հիմնական զեկուցող քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ասաց. «Առաջարկում ենք՝ 91 մլն հոդվածատեղափոխություն կատարել նախադպրոցական հաստատություններ վերանորոգելու հոդվածից, որպեսզի ամբողջանա մեզ համար անհրաժեշտ 1 մլրդ 726 մլն դրամը»:

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը հետաքրքրվեց, թե ինչու է կրճատվում մանկապարտեզների համար նախատեսված 91 մլն դրամը, արդյոք հնարավոր չէ՞ր այդ կրճատումներն անել  պարգևավճարներից, գործուղումներից և այլ տեղերից: «Ինչո՞ւ պետք է կրճատում անենք մեր երեխաների հաշվին»,- հարցրեց նա:

Հարցին պատասխանեց նիստը վարող Հրաչյա Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ մանկապարտեզների վերանորոգման համար բյուջեով հաստատել են 1 մլրդ 400 մլն-ի չափով գումարը. «Գիտեք, շինարարական աշխատանքը նախատեսում է նախագծանախահաշվային փաստաթղթեր: 2018 թվականի նոյեմբերին փոփոխություն էր տեղի ունեցել նախագծողների լիցենզավորման կարգում, այդ պատճառով միայն փետրվար-մարտ-ապրիլին նախագծանախահաշվային փաստաթղթերի մրցույթ հայտարարեցինք»:

Նրա խոսքով՝ այս պահին 21 մանկապարտեզների նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, իսկ շինարարական աշխատանքները կատարելու համար պետք է մրցույթ հայտարարվի: Նա նշեց, որ մրցույթի արդյունքները հայտնի կլինեն դեկտեմբերին և միայն մյուս տարի գարնանը հնարավոր կլինի իրականացնել վերանորոգման աշխատանքները:

Հիմնական զեկուցող Հայկ Սարգսյանն էլ ասաց, որ եթե այդ 91 մլն դրամը մնա այս հոդվածում, տարեվերջին այն համարվելու է որպես տնտեսում: «Ուստի որոշումը, որ հոդվածից արվի տեղափոխությունը, բացառապես հիմնավորված է այն հոդվածների վրա, որոնցով մենք նախատեսում ենք տարեվերջին տնտեսումներ: Հավաստիացնում եմ՝ որևէ մանկապարտեզի վերանորոգում չի տուժում այս կրճատման արդյունքում»,- հայտարարեց նա:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ հետաքրքրվեց, որքան գումար է տրամադրվելու պահուստային ֆոնդից, որ լրանա աղբահանության համար այդ 1 մլրդ 726 մլնը, Հայկ Սարգսյանն ասաց, որ նախորդ տարվանից տնտեսել էին 8 մլրդ դրամ, որի մի զգալի մասը տեղաբաշխել են պահուստային ֆոնդում: Այս պահին պահուստային ֆոնդում մնացել է 500 մլն դրամ և այն մինչև տարեվերջ կբավարարի, քանի որ բոլոր խոշոր ծախսերն արդեն արվել են:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин утвердил проект строительства общественно-делового центра в ЗАО


Спорт в России и мире
Москва

В Москве выставили на продажу редкий Mercedes-Benz SLR McLaren за 100 млн рублей


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Елена Рыбакина

Елена Рыбакина «заменила» Геннадия Головкина


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Собянин рассказал, как электробусы помогают улучшать экологическую ситуацию





Путин в России и мире
Москва

Путин провел телефонный разговор с президентом Киргизии Жапаровым


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Рэпер ST

Рэпер ST встретился с участниками «Российской студенческой весны» в Ставрополе



Москва

Первую партию препарата от болезни Бехтерева выпустили в России

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net