Պաշտոնական. Տորպեդոն հայտարարեց 3 ձեռքբերման մասին
Armsport.am-ը գրում է․
Նորաստեղ «Տորպեդոն» շարունակում է նախապատրաստվել Առաջին խմբի առաջնության մեկնարկին:
Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ թիմի կազմը համալրել են 2 ուկրաինացի և 1 ռուս ֆուտբոլիստներ՝ 33-ամյա պաշտպան Ռոման Լիտվինը, որը հանդես է եկել տեղի մի շարք ակումբներում, խոստումնալից 20-ամյա կիսապաշտպան Միրոսլավ Դեդան, որը 16 տարեկանում «Վոլինի» կազմում նորամուտն է նշել Ուկրաինայի Պրեմիեր լիգայում:
Թիմին է միացել նաև 21-ամյա ռուս կիսապաշտպան Օսման Սուլեյմանովը, որը հանդես է եկել Վոլգոգրադի «Ռոտորում», Մախաչկալայի «Անժիի» և Եկատերինբուրգի «Ուրալի» երկրորդ թիմերում: