Թուրք մրցակցի հետ պայքարում հատուկ և շատ լուրջ էի տրամադրված. Արթուր Ավետիսյան
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն այսօր ոսկե մեդալ է նվաճել Իտալիայի Նեապոլ քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական խաղերում։ Օղակներ վարժությունում ելույթի համար ստանալով 14․900 միավոր՝ հայ մարզիկն զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Armsport.am-ի հետ զրույցում Ավետիսյանը կիսվել է առաջին տպավորություններով.
«Տպավորություններս անբացատրելի են: Շատ գոհ եմ ցույց տվածս արդյունքից: Իսկապես երջանիկ եմ ու պարտական եմ այս արդյունքի համար իմ մարզիչներին, ծնողներիս ու բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում իմ կողքին էին ու աջակցում էին ինձ:
Թուրք մրցակցի հետ պայքարում հատուկ և շատ լուրջ էի տրամադրված: Ցանկանում էի ամեն ինչ անել, որպեսզի մեր դրոշը ծածանվի ամենավերևում»,- ասել է նա: