Փորձագետները նշել են ոսկու գնաճի պատճառները
Ոսկու արժեքը մեծանում է, քանի որ շուկայի խաղացողները ձգտում են ապահովագրել իրենց դոլարային գնաճից: Նման կարծիք են հայտնել ТАСС գործակալության հարցմանը մասնակցած փորձագետները:
Նրանք կարծում են, որ թանկարժեք մետաղի պահանջարկի աճի վրա ազդել են նաև Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարաբերությունների լարվածությունը, ինչպես նաև ԱՄՆ դրամավարկային քաղաքականությունը:
Ոսկին ավանդաբար համարվում է առավել հուսալի ակտիվ, որի նկատմամբ պահանջարկն աճում է քաղաքական ռիսկերի ուժեղացման ֆոնին:
Լոնդոնյան բորսայում ոսկու արժեքն անհապաղ մատակարարմամբ հունիսի 24-ին աճել է 1.4 տոկոսով՝ հասնելով 1439.2 դոլար՝ մեկ ունցիայի դիմաց: Այս ցուցանիշը հավասար է վեցամյա առավելագույնին:
Փորձագետները կարծում են, որ ոսկու կտրուկ գնաճի հետևում կանգնած են հիմնարար, շահադիտական և տեխնիկական գործոնները: