Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության հարցերով նախարարը պատմել է, որ երիտասարդ տարիներին թմրանյութեր է ընդունել
Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության հարցերով նախարար Մայքլ Գոուվը պատմել է, որ երիտասարդ տարիներին թմրանյութեր է ընդունել:
«Ավելի քան 20 տարի առաջ ես թմրանյութեր եմ օգտագործել մի քանի անգամ հասարակական միջոցառումների ժամանակ: Այն ժամանակ ես երիտասարդ լրագրող էի: Դա սխալմունք էր: Հետ եմ նայում և մտածում, որ ավելի լավ կլիներ՝ դա չանեի», - ասել է քաղաքական գործիչը Daily Mail-ին տված հարցազրույցում:
Նման խոստովանություն Գոուվն արել է իրեն նվիրված գրքի հրատարակմանն ընդառաջ: Գրքի հեղինակ լրագրող Օուեն Բենեթն իր «Մայքլ Գոուվ. աճապարող մարդը» աշխատության մեջ նշում է, որ նախարարը կոկաին է օգտագործել 2016-ին:
51-ամյա Գոուվը, որը Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնը ստանձնելու թեկնածուներից է, նշել է, որ երիտասարդ տարիներին թմրանյութի օգտագործումը չպետք է խոչընդոտի վարչապետ դառնալուն:
Հիշեցնենք, որ նախօրեին երկրի վարչապետ Թերեզա Մեյը պաշտոնապես հեռացել է կառավարության և իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնից: