Մրգավետ գյուղում բախվել են Hyundai Elantra-ն և Hongsing-ը, կան տուժածներ. Shamshyan.com
Հունիսի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:20-ի սահմաններում Մխչյան գյուղից դեպի Մրգավետ գյուղ տանող գյուղամիջյան ճանապարհին՝ Մրգավետ գյուղի վարչական տարածքում, բախվել են Մխչյան գյուղի բնակիչ, 32-ամյա Նարինե Նրգեյանի վարած Hyundai Elantra մակնիշի 35 RV 083 համարանիշի և Երևանի բնակիչ, 31-ամյա Կարապետ Նազարյանի վարած Hongsing մակնիշի 35 TM 964 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Ն. Նրգեյանի ուղևորներ, համագյուղացիներ 34-ամյա Մարիամ Նրգեյանը և 7-ամյա Է. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, իսկ Կ. Նազարյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: