Լոռու մարզում հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երրորդ կարգի կարկտավտանգավոր 2 ամպ
Հունիսի 2-ին, ժամը 14:32-ից 15:45-ը Լոռու մարզի Լեջան, Ամրակից, Գարգառ, Ագարակ, Գյուլագարակ, Վարդաբլուր, Յաղդան, Կողես, Վանաձոր, Դսեղ և Կուրթան համայնքների տարածքներում տեղակայված 16 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երրորդ կարգի կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 4180 կրակոց:
Այդ մասին հայտնել են ԱԻՆ լրատվական ծառայությունից: