«Ժողովուրդ». Արա Բաբլոյանի նորամուծության պատճառով ԱԺ պատգամավորները դեռ չեն ստացել իրենց աշխատավարձը
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավորները մինչև հիմա չեն ստացել իրենց աշխատավարձը, և հույս էլ չկա, որ մինչև շաբաթվա վերջ այդ հարցը լուծվի: Մինչդեռ նախկինում ԱԺ պատգամավորների աշխատավարձերը վճարվել են ամենաուշը մինչև ամսվա 5-ը: Իսկ պատճառն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նորամուծություններն են. նա որոշել է մտնել խիստ ղեկավարի դերի մեջ, և պահանջել պատգամավորների աշխատանքային «տաբելը»՝ ստուգելու համար, թե ովքեր են բացակայել հանձնաժողովների նիստերից, քանի անգամ: Եվ արդյունքում պատգամավորների աշխատավարձերն ուշանում են... Читать дальше...