Բաքուն մտադիր է «սև ցուցակում» ընդգրկել Արցախ այցելած ռուս լրագրողին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դիտարկում է ռուսական «Известия» թերթի լրագրող Գրիգորի Կլիմովին «սև ցուցակում» ներառելու հարցը՝ Արցախ այցելելու համար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջան» գործակալությունը՝ մեջբերելով ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևային:
«Մենք որոշակի կասկածներ ունենք Կլիմովի հարցում, ներկա պահին դիտարկում ենք այդ հարցը», - ասել է ԱԳՆ խոսնակը: Վերջինս ընդգծել է, որ լրագրողի մասին համապատասխան տեղեկություն ստանալուց հետո նրա անունը կներառվի «այն անձանց ցուցակում, որոնք անօրինաբար այցելել են Ադրբեջանի օկուպացված տարածքներ»:
«Известия» պարբերականն ուրբաթ «Տոն պատերազմի ժամանակ. Ղարաբաղը հրադադարից 25 տարի անց» խորագրով հոդված է հրապարակել, որի հեղինակը Գրիգորի Կլիմովն է: