Իրանում ոստիկանությունը 30 մարդու է ձերբակալել յոգայի մասնավոր դասընթացի ժամանակ
Իրանում յոգայի մասնավոր դասին մասնակցող 30 մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ նշելով, որ այս տեղեկությունը մեծ իրարանցում է առաջացրել իրանական սոցիալական մեդիայում:
Նշվում է, որ նրանց ձերբակալել են Գորգան քաղաքի մասնավոր կառույցներից մեկում, որտեղ նրանք մասնակցում էին կանանց և տղամարդկանց խառը դասընթացի:
Տեղի արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ մարզիչը, որը նույնպես ձերբակալվել է, նման դասընթաց անցկացնելու արտոնագիր չի ունեցել և միջոցառումը գովազդել է Instagram-ի միջոցով:
Նա նաև նշել է, որ դասընթացին մասնակցողները «ոչ պատշաճ հագուստ» էին կրում և «իրենց անվայելուչ էին պահում»:
Իրանում արգելվում է խառը սպորտային իրադարձություններին մասնակցելը: Յոգայի ուսուցումը նույնպես արգելված է երկրում:
Պաշտոնյայի խոսքով՝ անվտանգության ուժերը որոշ ժամանակ հետևել են այդ կառույցում տեղի ունեցող մարզական հավաքներին, նախքան ձերբակալություն իրականացնելը: