Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Май
2019

Պետք է փակ արվի, չեմ գտնում, որ խորհրդարանական հանձնաժողովում քննարկելը հենց այդ ձևն է․ Մ․ Սարգսյանը՝ ապրիլյան պատերազմն ուսումնասիրելու խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին

0

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ապրիլյան պատերազմն ուսումնասիրելու կոչի մեջ վտանգ չի տեսնում։ Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հարցը, սակայն, չպետք է ուսումնասիրի խորհրդարանական հանձնաժողովը, քանի որ հարցեր կան, որոնք կարող են պետական գաղտնիք լինել։

- Պարո՛ն Սարգսյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ապրիլյան պատերազմն ուսումնասիրելու խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու առաջակը տարակածությունների առիթ է դարձել։ Ընդդիմադիր ուժերը նկատում են, որ սա վտանգավոր է, քանի որ խոսվում հայկական կողմից դավադրություն հնարավորության մասին։ Իրականում սա ի՞նչ վտանգներ է պարունակում:

- Այն, որ պետք է բացահայտվի և ամեն բան ուսումնասիրվի՝ փաստ է: Քանի տարի է սրա մասին խոսում ենք։ Բնական է, որ պետք է ձև գտնեն ուսումնասիրելու: Չգիտեմ, թե ժամանակին ինչու քրեական գործ չի հարուցվել։ Միևնույն ժամանակ պարզ է, որ քրգործ չէր հարուցվի նախկին իշխանությունների օրոք, բայց իշխանափոխությունից հետո ինչ-որ ձև պետք էր գտել։ Ես չեմ գտնում, որ խորհրդարանական հանձնաժողովում քննարկելը հենց այդ ձևն է։ Դա պետք է փակ ուսումնասիրվի, որից հետո հրապարակվի, որովհետև իսկապես լրջագույն խնդիրներ կան։

- Ասում են՝ վտանգավորն այն է, որ կարող էր դավադրություն լինել, որ պատերազմը կարող էին սանձազերծել, որ հող զիջեն։ Ադրբեջանն ապրիլյան պատերազմից հետո մեկ անգամ չէ, որ բարձր ամբիոններից հայտարարել է, որ իրենք միայն պաշտպանվել են, քանի որ հայկական կողմը հարձակվել էր՝ այդ թվում նաև իբր խաղաղ բնակչության վրա։ Հիմա տեսակետ  կա, որ ներկայիս իշխանությունները նախկին իշխանության հետ քաղաքական խնդրի պատճառով ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին։

- Դրա համար եմ ասում՝ գործով է պետք զբաղվել, ոչ թե հայտարարություններով։ Հիմա ընդդիմադիրներն ովքե՞ր են: Միանշանակ նրանք դեմ կլինեն, քանի որ իրենց են վերաբերելու այդ բացահայտումները, և բնական է, որ նենգափոխում են իմաստը։ Բայց գոնե այն տարրական հարցի պատասխանը պետք է ստանալ, այսինքն՝ պետք է իմանալ, թե ո՞նց է, որ Հայաստանը չդիմեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, այլ Ադրբեջանը սպասեց 5 օր ու ինքը դիմեց։  Գոնե այս հարցի պատասխանը պետք է ստանալ, դեռ մնացած հարցերից չեմ խոսում։ Պետք է գտնել ճիշտ լուծում, պետականորեն անել, այլ ոչ թե աղմկել։

- Այսինքն՝ հիմա իշխանությունները խնդիրն իսկապես լուծելու ու հարցերին պատասխան գտնելու փոխարեն աղմկո՞ւմ են։

- Պետք է նկատենք, որ այս հարցը շաղկապվում է դատարանների խնդրի հետ, չէ՞ որ այս համատեքստում այդ խնդիրը դրվեց։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նման դատական համակարգում հնարավոր չէ որևէ լուրջ հարց լուծել։ Հիմա այս հայտարարությունից հետո չի ասելու՝ «գիտեք, եկեք գործ բացենք՝ կապված ապրիլյան պատերազմի հետ», ծիծաղելի կլինի սա։ Դրա համար ասաց, որ քանի դեռ դատական նորմալ համակարգ չունենք, պետք է դիմենք խորհրդարանական հանձնաժողովին։ Բայց ես գտնում եմ, որ սա պետք է վերանայել, քանի որ սա խորհրդարանի բաց քննարկման հարց չէ, որովհետև կարող է գաղտնիք լինել։ Օրինակ՝ ԱԱԾ-ն կարող է անել, քանի որ բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է ստուգվեն, մարդիկ պիտի հարցաքննվեն, որ, ի վերջո, պարզվի՝ եղե՞լ է դավադրություն, չի՞ եղել, ինչո՞ւ նման քաղաքականություն վարվեց և այլն։ Հարցեր կան, որոնք ժամանակին բարձրաձայնվել են, բայց մնացել են անպատասխան։

- Ի՞նչ եք կարծում՝ այս հարցում Արցախի իշխանությունները ՀՀ իշխանություններին կաջակցե՞ն՝ հաշվի առնելով Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների այն հայտարարություններ, որոնք վկայում են ՀՀ-ի և Արցախի իշխանությունների միջև հակասությունների մասին։

- Արցախի իշխանություններից մի անձ է, որ ինչ-որ տեղ, ինչ-որ հայտարարություն է  արել և դա Վիտալի Բալասանյանն է։ Ես չեմ լսել, որ որևէ մեկը մի խոսք ասի, սա էական է, քանի որ մի անձ է խոսել այս կամ այն խնդրի մասին։

- Բայց այդ մի անձն Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն է։

- Բարձր պաշտն է, բայց նա մի մարդ է։ Ես չեմ տեսել այլ մարդ ու հայտարարություն: Եղավ առաջարկ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հետ կապված, բայց պետք է, որ մի ձևական բան անեին։ Իրականում, այս հարցը մի քիչ շատ է ուռճացված: Էլ չեմ ասում, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի բարձրաստիճան շատ պաշտոնյաներ այսօր էլ իշխանությունում չկան. այդ ժամանակ ուժայինների ղեկավար եղած մարդիկ այսօր ազատված են պաշտոնից։

- Դուք ասում եք՝ մի անձ է խոսել, այդ դեպքում ինչո՞ւ ՀՀ-ում վարչապետի մակարդակով խոսվեց Արցախը հակահեղափոխության օջախ դարձնելու մասին: Սա չի՞ նշանակում, որ կա նաև ներքին ինֆորմացիա։

- Վերջերս եմ եղել Արցախում։ Պետք է պարզ ու հստակ հասկանանք, որ Արցախում վերջին տասնամյակների իշխանության կադրային կազմը եղել է ՀՀ իշխանության ուղիղ նշանակմամբ: Նրանք հիմնվում էին ՀՀ իշխանության օգնության վրա։ Երբ ՀՀ-ում իշխանությունը փոխեց, Արցախի իշխանության այդ հատվածն օդից կախված վիճակում մնաց, կեսն էլ զրկվեցին պաշտոններից։ Բնական է, որ այդ մարդիկ ինչ-որ մտահոգությունն ունեն իրենց ապագայի համար։ Եթե մեկը կարողանում է թույլ տալ կոշտ խոսել, մնացածն իրենց դա էլ չեն կարողանում թույլ տալ։ Արցախում էլ շատերը մինչև ուղնուծուծը կոռումպացված են, բայց նրանք որևէ ազդեցություն ժողովրդի վրա չունեն։ Ժողովուրդն այդ մարդկանց չի ընդունում, կարող եք գնալ ու անձամբ համոզվել։ Հիմա,  թե իրար մեջ աղմկում են, մի քիչ էլ ուռճացվում է։ Գիտե՞ք ինչն է ուշագրավ՝ մարդիկ Արցախում ակցիաներ են անում Բակո Սահակյանի դեմ և այլն, քաղաքական ուժերի կողմից հայտարարություններ են հնչում, բայց այստեղ՝ Երևանում, այդ ամենը կորում է: Ասես՝ Երևանը տրամադրված չէ այդ ինֆորմացիան լսելու, այլ սպասում են, որ մի բան Փաշինյանի դեմ լինի, որ տարածեն։

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Мэр Собянин: в Москве стартовали испытания первого в РФ беспилотного трамвая


Спорт в России и мире
Москва

«Евро-Футбол.Ру»: «Спартак» никогда не интересовался Сафоновым


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Фалей уступила в квалификации открытого чемпионата Франции по теннису


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Никабы





Путин в России и мире
Москва

Посольство Бахрейна: король Аль Халифа считает Путина другом


Лукашенко в Беларуси и мире
Минск

БелТА: Путин обсудит с Лукашенко связи Москвы и Минска, а также внешнюю политику




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Михаил Кутушов

Бизнес-эксперт Екатерина Паршина дала 3 совета, как не стать самодуром в компании



Москва

Позднякова рассказала о рекордно жаркой погоде 1 июня в Москве

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net