Գիտնականները պարզել են «Սթոունհենջը» կառուցողների նախահայրերի ծագումը, որոնք Բրիտանիա են ժամանել Անատոլիայից
Վերջերս իրականացված հետազոտությունը պարզել է, որ Մեծ Բրիտանիայի հայտնի կառույցներից մեկը՝ Սթոունհենջը, կառուցած մարդկանց նախնիները Միացյալ Թագավորության տարածք են ժամանել արևմուտքից՝ անցնելով Միջերկրական ծովը:
Ինչպես ներկայացնում է BBC News-ը՝ հղում անելով գիտական ամսագրում հրապարակված հոդվածին, հետազոտողները համեմատել են Բրիտանիայի տարածքում հայտնաբերված նեոլիթյան մարդկանց մնացորդներից ստացված ԴՆԹ-ն այն մարդկանց ԴՆԹ-ի հետ, որոնց այդ ժամանակաշրջանում բնակվել են Եվրոպայում:
Պարզվել է, որ նեոլիթյան բնակիչները նախ Անատոլիայից ժամանել են Պիրենեյան թերակղզի, այնտեղից էլ տեղափոխվել հյուսիս: Նրանք Մեծ Բրիտանիա են հասել մոտավորապես մ.թ.ա. 4000 թվականին:
Գաղթը դեպի Բրիտանիա Անատոլիայի բնակիչների տեղափոխության մի փուլն է ընդամենը: Նրանք գյուղատնտեսությունը տեղափոխել են Եվրոպա: Մինչ այդ եվրոպական տարածքում մարդիկ բնակվում էին փոքր խմբերով և զբաղվում էին որսորդությամբ և հատապտուղների հավաքչությամբ: