Անի Լորակի նոր տեսահոլովակը հիասթափեցրել է երկրպագուներին (տեսանյութ)
Ուկրաինացի երգչուհի Անի Լորակը, որը երկար ժամանակ բնակվում է Ռուսաստանի տարածքում, նոր տեսահոլովակ է ներկայացրել: Я тебя ждала երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը հայտնվել է համացանցի պաշտոնական էջերում:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, հոլովակը նկարահանվել է դատարկ վայրերում, որտեղ փոփոխվում է լուսավորությունը, և տարբեր լուսային հնարքներ են կիրառվում: Երգչուհին ներկայանում է մի քանի նմանատիպ զգեստներով:
Լորակի երկրպագուներից շատերը հիասթափվել են պրեմիերայից հետո: Նրանք չեն լսել ո՛չ լավ երաժշտութուն, ո՛չ լավ խոսքեր, ո՛չ էլ «գեղեցիկ պատկեր» են տեսել: Երկրպագուներից ոմանք նաև նշել են, որ երկար ժամանակ հիթային կատարում չեն լսել երգչուհուց:
Երկրպագուներից ոմանք նաև աջակցել են նրան՝ նոր աշխատանքն անվանելով «հոգու ճիչ», քանի որ տեսանյութում Լորակն արտասվում է: