Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Апрель
2019

Երևանում տրանսպորտային նոր ցանցի կիրառման դեպքում առաջարկվում է նվազեցնել տրանսպորտային միջոցների քանակը. քաղաքապետարան (տեսանյութ)

0

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագծի վերաբերյալ հարցեր են քննարկվել հանրային տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի հանդիպման շրջանակում:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Աշխատանքային խմբում ներգրավված են քաղաքապետարանի աշխատակիցներ, Երևանի ավագանու անդամներ, հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ: Նիստը վարող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ անցած ամիսներին քաղաքային իշխանությունները ծանոթացել են տրանսպորտային նոր ցանցի նախագծումն իրականացրած WYG խորհրդատվական ընկերության առաջարկությունների փաթեթին, տեղփոխերի և ուղևորահոսքի  հաշվետվությունների վերաբերյալ ներկայացրել են առաջարկներ: Դրանից հետո խորհրդատու կազմակերպությունը տրամադրել է վերջնական նախագիծը:

«Այս վեց ամիսների ընթացքում մենք փորձել ենք հասկանալ ընդհանուր մոտեցումը, թե ինչ ուղղությամբ ենք առաջ շարժվելու: Տրանսպորտային այս համակարգի  ողջ պատասխանատվությունը գործող իշխանությունների ուսերին է, այդ իսկ պատճառով մենք մի փոքր նաև զգուշավոր ենք, որպեսզի ճիշտ որոշում կայացնենք, քանի որ այս պահին գործող տրանսպորտային համակարգն էլ լավ վիճակում չէ, խնդիրներ ունենք»,- նշել է Հրաչյա Սարգսյանը:

Կարևորելով մասնագիտական խմբի հետ ակտիվ աշխատանքը՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը նոր երթուղային ցանցի շահագործման չափորոշիչների վերաբերյալ ակնկալել է ներկայացնել առաջարկներ, ինչի արդյունքում էլ հնարավոր կդառնա հաշվարկել վերջնական սակագինը:

«Մենք հասնում ենք արդեն վերջնական փուլին, որտեղ պետք է իրականացվեն տարբեր հաշվարկներ՝ կապված այդ չափորոշիչներից: Վերջին հաշվետվության մեջ կա նաև հաշվարկված սակագին, բայց դա ընդհանուր բնույթի հաշվված սակագին է, և դրանում հաշվարկված չեն այն չափորոշիչները, որը քաղաքը ցանկանում է ունենալ: Դրանք են անմիջական ազդեցություն ունենալու սակագնի ձևավորման վրա»,- նշել է քաղաքապետի առաջին տեղակալը:

Հարցուպատասխանի ընթացքում աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են նաև իրենց առաջարկներն ու դիտարկումները՝ նոր երթուղային ցանցի սպասարկման, նախատեսվող ավտոբուսների տեխնիկական հնարավորությունների, սակագնի հաշվարկման, էլեկտրատրանսպորտի զարգացման, մասնավորապես տրոլեյբուսների ցանցի արդիականացման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն տրանսպորտային նոր ցանցով առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաև տրանսպորտային միջոցների քանակը: Կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս: Ավտոբուսների քանակի մեջ ներառված են նաև պահուստային միջոցները, որոնք ընդհանուրի 15 տոկոսն են կազմում: Ավելի քան երեք անգամ կրճատվելու է նաև ցանցի երկարությունը: Սա չի նշանակում, որ նվազելու է ծածկույթը, պարզապես նվազելու են կրկնվող գծերը: Սրա շնորհիվ հնարավորություն կլինի ցանցի կիրառման և շահագործման ընթացքում լուրջ խնայողություններ անել, ինչն էապես կթեթևացնի սակագնային բեռը:

Ամփոփելով նիստի արդյունքները՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ վերջնական լուծում ունենալու համար առաջիկայում նման քննարկումները կկրեն հաճախակի բնույթ:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: В Москве открылись новые выездные площадки для регистрации брака


Спорт в России и мире
Москва

"Спартак" обыграл "Рубин" со счетом 3:1


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

Диего Шварцман: «Два чилийца в полуфинале в Риме. Шесть латиноамериканцев в топ-30. А ATP в следующем году уберет один из турниров в Южной Америке»


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В одном из парков Москвы нашли тело 13-летней девочки





Путин в России и мире
Москва

«СВЯТОЙ ЛЕНИН» помогает В.В. Путину улучшить либо вообще отменить налоги в обществе.


Лукашенко в Беларуси и мире
Минск

Президент Камеруна получил послание от Президента Лукашенко




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Елена Волкова

В Парке Горького вновь пройдет Московский детский фестиваль искусств «НЕБО»



Москва

Узбекские граждане стали лидерами по получению медицинских услуг в России

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net