Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Март
2019

ԱԺ-ն բավարարեց ՍԴ-ի պահանջը. «ԱԺ կանոնակարգ» և «ՍԴ-ի մասին» օրինագծերի փաթեթը միաձայն ընդունվեց

0

ԱԺ-ում քննարկման, ապա քվեարկության դրվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին » և կից ներկայացված  «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի փաթեթը:

Նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և միաձայն՝ 83 կողմ:

Մինչ այդ հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախագիծը պայմանավորված  է Սահմանադրական դատարանի որոշումը կատարելով: Նա հիշեցրեց, որ ՀՀ նախագահը դիմել էր ՍԴ և վիճարկել ԱԺ կանոնակարգ օրենքի և ՍԴ օրենքների սահմանադրականությունը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ ԲՀԿ-ն ամբողջ խնդիրը դիտարկում է ոչ թե կոնկրետ անձանց դիտանկյունում, այլ ընդամենը շահագրգռված է, որ օրենքի նորմը լինի հստակ ընկալելի:

«Այս ձևաչափից ելնելով՝ մենք դրական ենք վերաբերում ներկայացված նախագծին, իսկ «նոր թեկնածու» եզրույթը հասկանում ենք հետևյալ կտրվածքով:  Այսօր արդեն իսկ ներկայացված թեկնածուն բավարարում է նոր թեկնածու հասկացության չափանիշներին՝ որպես ՍԴ անդամ: Չընտրվելու դեպքում կարող է ներկայացվել  7-րդ գումարման ԱԺ-ում դեռևս չներկայացված թեկնածություն, որը կարող է լինել ցանկացած անձ, այդ թվում նաև 6-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված  և ԱԺ-ի վստահությունն այդ ժամանակ չստացած թեկնածուն»,-ասաց նա:   

Պետրոսյանը նշեց, որ օրենքի իմաստն այն է, որ ի նշան պետական հիմնարկների փոխադարձ վստահության և հարգանքի՝ տեղի չունենա իրավունքի չարաշահում, և օգտվելով սահմանադրության մեջ ամրագրված հստակ արգելքի բացակայությունից՝ նույն սուբյեկտը անընդհատ ԱԺ ներկայացնի նույն մարդուն:

«Մենք կառնչվենք իրավունքի չարաշահման հետ, և դա նաև ողջամիտ չէ, որ նույն սուբյեկտը նույն անձին ներկայացնի ԱԺ»,-ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ կրկնելով Պետրոսյանի դիրքորոշումը, նախաձեռնում են թեկնածու ներկայացնելու նոր գործընթաց:

«Մենք չենք կարող որևիցե եղանակով սահմանափակել այս կամ այն պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող սուբյեկտի լիազորությունները և լիովին կիսում եմ կարծիքը, որ փոխադարձ հարգանքը տարբեր ինստիտուտների նկատմամբ նշանակում է  այն, որ ԱԺ-ն ևս պետք է հարգի այլ անձի առաջադրելու իրավունքը»,-ասաց նա և նշեց, որ այս մեկնաբանությամբ էլ պատրաստվում են քվեարկել:

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ երբ  գրած է նոր թեկնածու, դա վերբերում է և՛ գործընթացին, և՛ անձին, և այդ հարցում պետական մարմինների  հարգանքից ելնելու տրամաբանությամբ  պետք է առաջադրվեն:

«Միևնույն մարմինը նոր թեկնածու պետք է առաջադրի, այլ ոչ թե միևնույն  անձին բազմիցս առաջադրի՝ անարգելով  այն պետական մարմինը, ում առջև այդ թեկնածուն ներկայացվում է»,-ասաց նա:

Նշենք, որ Սահմանադրությանը հակասող են ճանաչվել «ԱԺ կանոնակարգ» օրենքի 141-րդ հոդվածի դրույթները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՍԴ դատավորի ընտրության անցկացումը՝ ներառյալ առաջադրմանը եւ պաշտոնի ստանձնմանը վերաբերող կարգավորումները, էական մանրամասներ բովանդակելու կարգավորումներ են, որոնք պետք է ամրագրվեն «ՍԴ մասին» սահմանադրական օրենքում:

Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս դրույթն անմիջապես ուժի մեջ մտնելու դեպքում կառաջանա իրավական բաց, ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել է մինչեւ 2019 թ ապրիլի 1-ը:

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններով հստակեցվում է ՍԴ դատավորի պաշտոնն ստանձնելու պահը, սահմանվում են իրավասու մարմիններին տեղեկացնելու, ընտրության ժամկետները:

Նշենք, որ ՍԴ անդամի նոր թեկնածու է ներկայացվել Գոռ Հովհաննիսյանը: Ընդունված օրենքի համաձայն, եթե նոր թեկնածուն այս անգամ էլ չընտրվի, նա չի կարող որպես ՍԴ անդամի նոր թեկնածու մեկ անգամ էլ ներկայացվել, մինչդեռ այն թեկնածուները, որոնք առաջադրվել  են ԱԺ 6-րդ գումարման նիստին և ԱԺ-ի կողմից չեն ընտրվել, նրանց թեկնածությունը 7-րդ գումարման նիստին կարող են առաջադրել: 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин сообщил о планах благоустройства территорий школ и детских садов


Спорт в России и мире
Москва

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 Москвичей и гостей столицы


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Кирилл Скачков

Кирилл Скачков из Новокузнецка стал победителем Игр стран БРИКС-2024


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Чувашия, Карелия и Удмуртия вошли в десятку лучших лесохозяйственных регионов





Путин в России и мире
Москва

Максим Шевченко: в самостоятельность террористов, да ещё и внутри СИЗО, не поверю никогда


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко обратился к Рамафосе




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Трамп назвал Зеленского «величайшим торговцем» и пообещал разобраться с траншами Киеву


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Бато Багдаев

«Волшебные башмачки Элли» - эта постановка создана по мотивам знаменитой сказки Александра Волкова «Волшебник Изумрудного города» - Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети



Москва

В Чехове прошло торжественное награждение медицинских работников

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net