ԱՄՆ-ում զբոսաշրջիկը լուսանկարներ անելիս ընկել է 300 մետր բարձրությունից ու մահացել
ԱՄՆ Արիզոնա նահանգում գտնվող Մեծ Կիրճի մոտ, որը հատկապես հայտնի է զբոսաշրջիկների շրջանում, 50-ին մոտ տղամարդը լուսանկարներ անելիս սայթաքել է 300 մետր բարձրությունից և, անդունդն ընկնելով, մահացել, գրում է Associated Press-ը:
Տղամարդու մարմինը հայտնաբերվել է տարածքի ազգային պարկի սահմաններից դուրս: Տղամարդու ինքնությունը հաստատվել է. նա Հոնկոնգի քաղաքացի է:
Դեպքի առնչությամբ տարածքը մեկ օրով փակվել է:
Հաղորդվում է, որ սա Մեծ Կիրճի տարածքում զբոսաշրջիկի մահվան արդեն երկրորդ դեպքն է: