Նոր Զելանդիայի վարչապետի պատկերը հայտնվել է աշխարհի ամենաբարձր աշտարակի վրա
Աշխարհի ամենաբարձր աշտարակի՝ Դուբայում գտնվող Բուրջ Խալիֆայի վրա հայտնվել է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնի պատկերը:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, դա տեղի է ունեցել վերջերս նորզելանդական Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթներում իրականացված և 50 մահմեդականի կյանք խլած ահաբեկչությունից հետո:
Վարչապետ Արդերնը խիստ քննադատել էր կատարվածը՝ իր զորակցությունը հայտնելով Նոր Զելանդիայի մահմեդական համայնքին:
Դուբայի շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումը ողջունել է վարչապետի՝ մահմեդականներին աջակցելու քայլն ու ի նշան երախտագիտության նրա պատկերը տեղադրել ռեկորդակիր աշտարակի վրա:
Լուսանկարում գլխաշոր կրող վարչապետը փաթաթվել է մահմեդական երիտասարդին, իսկ նրա գլխավերևում անգլերեն և արաբերեն գրված է «խաղաղություն»: