Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Март
2019

Ովքեր նոր սերնդի ՀԴՄ ստանալու հայտ են ներկայացրել և չեն վերցնում դրանք, նրանց նկատմամբ վարչարարություն չկիրառելը խելամիտ չէ. Դավիթ Անանյան

0


ՀԴՄ-ների ներկրման ՊՈԱԿ-ը բացառապես զբաղվելու է երեք գործառույթով, այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նա նշեց, որ ՊՈԱԿ-ի գործառույթը լինելու է սահմանամերձ բնակավայրերում և համայնքներում գործունեություն իրականացնողներին տրամադրել անվճար ՀԴՄ-ներ, և այդ ՀԴՄ-ների անվճար տեխնիկական սպասարկումն իրականացնելը:

«Մի գործառույթ էլ կա. այն տնտեսվարողները, որոնք ցանկություն կունենան ոլորտում գործունեություն իրականացնել, ներմուծել ՀԴՄ-ներ և վաճառել դրանք, այդ ՀԴՄ-ների տեխնիկական պարամետրերի հնարավորությունների համապատասխանության վերլուծություն պետք է իրականացնի ՊՈԱԿ-ը»,- ասաց նա:

Հարցին, թե դրանից ՀԴՄ-ների գները կնվազե՞ն, թե՞ կավելանան, նա պատասխանեց, որ գները չեն ուսումնասիրել: «Դա մեզ չի հետաքրքրում, ոլորտի ազատականացման իմաստն այն է, որ ՀԴՄ-ների գները և դրանց տեխնիկական սպասարկման գներն ամբողջությամբ որևէ ձևով պետության կողմից չեն վերահսկվելու: Արդյունքում կարող է ավելի թանկ լինել, կարող է և ավելի էժան լինել: Դաշտում որքան խաղացողները շատանան ժամանակի ընթացքում, բնականաբար, բոլոր գները կնվազեն»,- նշեց նա:

Իսկ թե քանի ՀԴՄ ներմուծող կազմակերպություն կա՞ այս պահին, Անանյանը նշեց, որ կա շուրջ 10 կազմակերպություն, որոնք չբացահայտման մասին պայմանագիր են կնքել ՊՈԱԿ-ի հետ:

«Դա նշանակում է, որ այդ կազմակերպությունները պետք է ուսումնասիրեն մեր ծրագրային ապահովումները, որպեսզի այդ ՀԴՄ-ները  մեր ծրագրային ապահովմանը, մեր ցանցին կարողանան կպնել, հասանելիություն ապահովեն: Հետևաբար, մեր ցանցի ուսումնասիրման համար այդ կազմակերպությունները կնքել են չբացահայտման համաձայնագիր: Ենթադրվում է, որ մոտ ապագայում այդպիսի կազմակերպությունների թիվը կշատանա: Այսօր էլ կան կազմակերպություններ, որ ներմուծել են ՀԴՄ-ներ և մեզ հետ աշխատում են»,- նշեց Անանյանը:

Հարցին` այս պահի դրությամբ քանի կազմակերպություն է նոր սերնդի ՀԴՄ-ներից օգտվելու հայտ ներկայացրել, Անանյանը պատասխանեց. «Շուրջ 24 հազար, որից բավարարվել է կեսը: 11,980 հայտ բավարարվել է, շուրջ 6000 ՀԴՄ տրամադրվել է, մոտ 3000 ՀԴՄ կա, որ անձինք չեն գալիս տանեն: Կհորդորեմ`ովքեր հայտ են ներկայացրել և ձգձգում են նոր ՀԴՄ–ների ստացումը, գան տանեն, որովհետև կարող ենք վարչարարության հետ կապված մեր վարքագիծը փոխել»,- ասաց Անանյանը։

ՊԵԿ նախագահը հավելեց, որ եթե իրենք հայտարարել են, ով նոր սերնդի ՀԴՄ ստանալու հայտ է ներկայացրել իր նկատմամբ վարչարարություն չի կիրառվի, ապա կարող են հայտարարել հետևյալը` ով հայտ ստացել է, բայց հայտը դեռ բավարարված չէ, նրանց մոտ վարչարարություն չի իրականացվի, բայց բավարարված հայտերի պարագայում` վարչարարություն չիրականացնելը խելամիտ չէ:

Ինչ վերաբերում է բենզալցակայաններում ՀԴՄ չտրամադրելուն, ապա Անանյանը նշեց, որ այժմ էլ դրա համար բավականին խիստ վարչարարություն իրականացվում է: «Շատ բենզալցակայաններ ՀԴՄ-ները հանել են դուրս և տեսանելի դաշտում են դրել, այդ խողովակների մոտ, որ ավելի արագ պահանջի դեպքում կտրոնները տրամադրեն: Բոլորս անողոք պայքար ենք մղում դրանց դեմ»,- եզրափակեց նա:

Ամալյա Առաքելյան

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Мэр: 29 и 30 июня в Москве пройдет масштабное празднование Дня молодежи


Спорт в России и мире
Москва

Новичок ярославского «Локомотива» сыграет в гала-матче в Москве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Уимблдон

Елена Рыбакина впервые в 2024 году сыграла на Уимблдоне


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Экологи «Россети Центр» и «Россети Центр и Приволжье» показали высокий профессионализм на Всероссийском конкурсе





Путин в России и мире
Москва

Путин встретится в Москве с лидером Республики Конго Сассу-Нгессо


Лукашенко в Беларуси и мире
Минск

Китай может построить в Минске еще один знаковый объект




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Захарова назвала заявление Киева о Крыме как военной цели «калькой с нацистской концепции»


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Коммерсантъ

В разрезе добыли аресты // Ликвидатору шахт и подрядчику инкриминируют мошенничество с бюджетными деньгами



Москва

Собчак: певица Дженнифер Лопес обманом унесла из бутика в Москве 6 пар туфель

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net