Ինդոնեզիայում հզոր ալիքը հարվածել է ծովափին լուսանկարվող զբոսաշրջիկին (տեսանյութ)
Ինդոնեզիայի Բալի կղզում տեսախցիկը ֆիքսել է այն պահը, երբ ալիքը հարվածում է ծովափին՝ ժայռի պռնկին լուսանկարվող կին զբոսաշրջիկին:
Daily Mail-ի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է հզոր ալիքը հարվածում կնոջ մեջքին: Երբ ալիքը հետ է քաշվել, պարզվել է, որ կինը դեռ կանգնած է ափին և միայն թեթև քերծվածքներ է ստացել:
Հայտնի է, որ Բալի կղզու՝ «սատանայի արցունք» անվամբ վայրը տեղի բնակիչների կողմից վտանգավոր է համարվում, սակայն շատ զբոսաշրջիկներ, չլսելով նրանց նախազգուշացումները, այցելում են այնտեղ: